00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Միայն ՌԴ–ից եկած հայերը չէ, որ ստանում են վարժական հավաքին մասնակցելու ծանուցում. Ասրյան

© SputnikԷդվարդ Ասրյան
Էդվարդ Ասրյան - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2026
Բաժանորդագրվել
Էդվարդ Ասրյանի տվյալներով` 2023 թվականից մինչ օրս տասնյակ հազարավոր քաղաքացիներ են ընդգրկվել են այդ հավաքներին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է, որ բանակը պատժիչ գործիք չէ և հերքում է այն լուրերը, թե վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում միայն ՌԴ–ից ժամանած ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք են ստանում։ Այդ մասին նա այսօր ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տարոն Չախոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Հաջորդ առավոտյան լուր տարածվեց, որ սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով այս լուրերին, հայտարարեց, որ եթե ՀՀ ժամանողը զինապարտ է, ապա հայրենիքի հանդեպ պարտք ունի: Լրագրողի հարցին, թե արդյոք ասվածը վերաբերում է միայն ՌԴ-ից ժամանողներին, Պապիկյանն ասաց, որ խոսքը ոչ միայն Ռուսաստանի մասին է, այլև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների:
«Ես ուզում եմ, որ նման ընկալում չձևավորվի, որ բանակը պատժիչ գործիք է դառնում նման դեպքերում, այդպիսի բան չկա. բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու։ Վարժական հավաքներին պետք է ներառվի ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը, որը համապատասխան տարիքային շեմի մեջ է մտնում, հաշվառված է ՀՀ տարածքում»,– հայտարարեց նա։
Ասրյանի տվյալներով` 2023 թվականից մինչ օրս տասնյակ հազարավոր քաղաքացիներ են ընդգրկվել են այդ հավաքներին։
«Ինչ վերաբերում է ՌԴ–ից ժամանած ՀՀ քաղաքացիներին, ապա` եթե անձը գտնում է, որ Հայաստանն իրեն պետք է միայն մեկ միջոցառման մասնակցելու համար, որից հետո պիտի թողնի, գնա, ապա ես գտնում եմ, որ նա ՀՀ քաղաքացի չէ։ Այդ անձը ճիշտ չի անում։ Եթե նա ներկայանում է ՀՀ, մենք ունենք համապատասխան հաշվառման համակարգ, և զինկոմիսարիատը իրավունք ունի ուղարկելու նրան էլեկտրոնային համապատասխան ծանուցում, որ իրեն զորակոչվում են բանակ` վարժական հավաքներին մասնակցելու։ Ես դա սխալ չեմ համարում»,– ասաց Ասրյանը` ավելացնելով, որ պահեստազորում հաշվառված յուրաքանչյուր ոք պետք է գնա վարժական հավաքի։
Նա դժվարացավ ասել, թե ՌԴ–ից եկած քանի քաղաքացի է ստացել ծանուցում վարժական հավաքներին մասնակցելու վերաբերյալ, քանի որ ոչ թե ինքը, այլ զինկոմիսարիատներն են ծանուցում ուղարկում։
Լրահոս
0