00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պապիկյանը հրապարակել է որոշումը, որով ԶՈւ–ում փաստացի դադարեցվում է հոգևոր ծառայությունը

© Photo : press office of MoD of RAՍուրեն Պապիկյանը
Սուրեն Պապիկյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2026
Սուրեն Պապիկյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Չնայած պաշտպանության նախարարը նշել է, որ տարընթերցումներից զերծ մնալու նպատակով է հրապարակում հրամանը, սակայն մինչև այդ էլ այն մեկնաբանվել է այնպես, ինչպես նշված է հրամանում:
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է այն որոշումը, որով զինված ուժերում փաստացի դադարեցվում է հոգևոր ծառայությունը։
Այսօր` ավելի վաղ, Sputnik Արմենիան գրել էր, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել։ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։
Նախարարը նշել է, որ տարընթերցումներից զերծ մնալու նպատակով է հրապարակում հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը:
Ըստ հրամանի` ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2000 թվականի հուլիսի 19-ի «ՀՀ զինված ուժերում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության մասին» N 728 հրամանը:
«2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցնել ՀՀ զինված ուժերի Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում: Ապահովել մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և ՀՀ զինված ուժերում ավագ գնդերեցի կամ գնդերեցի զինվորական պաշտոնի նշանակված անձանց կողմից հոգևոր ծառայության իրականացումը` ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության ընդհանուր համակարգմամբ և ծառայության վայրի զորամասի հրամանատարի անմիջական ենթակայությամբ»,–նշված է հրամանում։
Նախարարի որոշման մեջ նշվում է, որ պարտադիր պայման է հանդիսանալու, որ ավագ գնդերեցի և գնդերեցի պաշտոններում լինեն ավագ սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումային դասակարգմամբ և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր կրթություն ստացած մարդիկ։ Պահանջվում է 3-օրյա ժամկետում ներկայացվել առաջարկություններ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Հունվարի 6-ին Փաշինյանն «ուխտերթ» կազմակերպեց Երևանի կենտրոնում, որի ավարտին իր համախոհներին կոչ արեց մասնակցել պատարագներին և հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանը» ու զեղչել կաթողիկոսի անունը։
Լրահոս
0