00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

3 օրում Հայաստանից արտահանվել է 764 տոննա պտուղ–բանջարեղեն և 7 տոննա ծաղիկ. Պապոյան

© SputnikԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2026
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած տվյալներով` միայն 3 օրում արտահանվել է 371 տոննա ծիրան։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Վերջին 3 օրում Հայաստանից արտահանվել է 764 տոննա պտուղ–բանջարեղեն և 7 տոննա ծաղիկ։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այդ մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` ներկայացնելով հունիսի 19–21–ի արտահանման տվյալները։
ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ Պապոյանն ասել էր, որ հունիսի 1–17–ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն, ելակ, շուրջ 1.8 միլիոն հատ և 17 տոննա ծաղիկ է արտահանվել Հայաստանից Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, Իրան, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Բելառուս, Ղազախստան։ Ռուսաստանն արտահանման ցանկում չկար։
Պապոյանի ներկայացրած տվյալներով` հունիսի 19–21–ն արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 19 տոննա ելակ, 144 տոննա պղպեղ, 76 տոննա լոլիկ, 7 տոննա և 390 հազար հատ ծաղիկ:
Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց մի քանի հայկական ձեռնարկություններ ստուգելու մտադրության մասին, որոնց արտահանումը Ռուսաստան նախկինում կասեցվել էր։ Պատճառը կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածներն էին, ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող: Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումներից հետո երկու ձեռնարկությունների համար սահմանափակումները վերացվեցին, իսկ մնացած ձեռնարկությունների ստուգումների արդյունքները ամփոփվում են։
Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին: 2026 թվականի մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար: Գործակալությունը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է հայկական միրգ–բանջարեղենի մատակարարման հետ կապված խախտումների թվի աճի պատճառով և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու համար։
Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։
Լրահոս
0