00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
36 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ կառավարությունը նոր արտոնություններ տվեց ջերմատնային տնտեսություններին

© Sputnik / Aram NersesyanԵլակ
Ելակ - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2026
Բաժանորդագրվել
Հունիսի 1–17–ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն, ելակ, շուրջ 1.8 միլիոն հատ և 17 տոննա ծաղիկ է արտահանվել Հայաստանից։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է աջակցել հայաստանյան ջերմատնային տնտեսություններին` տրամադրելով լրացուցիչ արտոնություններ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց, որ այս աջակցությունը միտված է մեղմելու դեպի Ռուսաստան արտահանման արգելքի հետևանքով ստեղծված խնդիրները։
Նրա խոսքով` նախորդ տարիներին աջակցության ծրագրերով կնքվել է 20 պայմանագիր, 91.5 հա տարածքով ջերմատներ են հիմնվել կամ հիմնվում, որից 34.5 հա–ն արդեն իսկ հիմնվել է ու այս տարի արտադրանք է թողարկել։
Եթե մինչև հուլիսի 1–ն իրականացված մոնիտորինգի արդյունքներով պարզվի, որ ջերմատունը կառուցվել է և գյուղատնտեսական արտադրանք է ունեցել ու վաճառել է, ապա, ըստ Պապոյանի, այս տնտեսվարողի վարկի համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը կերկարաձգվի 6 ամսով և սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի կտրամադրվի նաև լրացուցիչ 6 ամիս` վարկի մայր գումարի և տոկոսադրույքի մարման համար։
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց նաև արտահանման երկրների ու ապրանքների ծավալների մասին վերջին տվյալները` հունիսի 1–17–ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն, ելակ, շուրջ 1.8 միլիոն հատ և 17 տոննա ծաղիկ է արտահանվել Հայաստանից Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, Իրան, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Բելառուս, Ղազախստան։
Հիշեցնենք` հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից սահմանափակում է կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։
Մինչ այդ Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։ Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ մտցրեց։
Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 3–ին հայտարարեց, որ կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը և կվերադարձնի ԵՄ արտահանվող թարմ պտուղ–բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը։ Իսկ հունիսի 12-ին նա հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում է գնալ ՌԴ` քննարկելու հայկական ծագման ապրանքների խնդիրները։
Լրահոս
0