00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նախարարության ուղեցույցը որ տեսա, իսպանական ամոթ ապրեցի. Հարություն Մնացականյան

© Photo : official site of the Prime Minister of RAПремьер-минист Никол Пашинян посетил тепличный комплекс по выращиванию помидоров и огурцов компании "Грин Солюшнс" (29 апреля 2026). Лчашен
Премьер-минист Никол Пашинян посетил тепличный комплекс по выращиванию помидоров и огурцов компании Грин Солюшнс (29 апреля 2026). Лчашен - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2026
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է «Արտահանում դեպի Եվրամիություն» ուղեցույց, որտեղ քայլ առ քայլ նշվում է, թե ինչ պիտի անի արտադրողը իր արտադրանքը ԵՄ արտահանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Նախարարության ուղեցույցը որ տեսա, իսպանական ամոթ ապրեցի. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը` խոսելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած «Արտահանում դեպի Եվրամիություն» գործնական ուղեցույցի մասին։
Էկոնոմիկայի նախարարության հրապարակած «Արտահանում դեպի Եվրամիություն» գործնական ուղեցույցը 21 քայլից բաղկացած 11 էջանոց ձեռնարկ է, որը սկսվում է «որտեղից սկսել» կետով։ Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ շուկա արտահանում սկսելուց առաջ արտադրողը կամ արտահանողը պետք է նախապես պատասխանի հետևյալ հարցերին. ի՞նչ ապրանք է արտահանելու, ապրանքը թա՞րմ է, վերամշակվա՞ծ, չորացվա՞ծ, սառեցվա՞ծ, կենդանակա՞ն, բուսակա՞ն ծագման, թե՞ խառը բաղադրությամբ, ո՞վ է լինելու ներմուծողը կամ գնորդը ԵՄ-ում, ինչպե՞ս է ապրանքը փաթեթավորվելու, ի՞նչ պահպանման ժամկետ և պահման ջերմաստիճանային ռեժիմ ունի և այլն։
«Ոնց որ համալսարանի 4-րդ կուրսի ուսանողին, բարձրագույն մաթեմատիկայի կամ լեզվաբանության մագիստրոսին տան այբբենարան, ասեն. «Մի հատ էս այբբենարանը նայեք, սովորեք»։ Այսինքն՝ եթե մարդը այնքան գիտելիքներ չունի արտահանման հետ կապված, այդ պրիմիտիվ բաները չգիտի, թող ընդհանրապես չարտահանի, թող ընդհանրապես չմտնի առևտրի մեջ»,– ասում է Մնացականյանը։
Նա ներկայացված կետերը չափազանց պրիմիտիվ է համարում` հավելելով, որ գյուղմթերք արտահանելը երկարամյա փորձ ու բազմաթիվ գիտելիքներ է պահանջում, մինչդեռ «այբբենարանի մակարդակով ուղեցույցը» փորձառուների համար ուղղակի անիմաստ ու վիրավորական է, իսկ սկսնակներին անխուսափելի ձախողում է խոստանում։
«Եթե այս 8 տարվա մեջ իրենք ուզում էին շուկա դիվերսիֆիկացնել, առաջինը լաբորատորիաները պիտի վերազինեին նոր սարքավորումներով ու վերակազմավորեին, որ եվրոպական լաբորատորիաների հետ ակրեդիտացված լաբորատորիաներ ունայինք, որ ցանկացած տեղի նմուշառում և ապրանքի ստուգում միանգամից լաբորատոր փորձաքննություն անցներ Եվրոպայի լաբորատորիաներում, այսինքն՝ այնտեղ ընդունեին։ 2-րդ-ը՝ վաղուց պիտի մթերման կայաններ ունենայինք։ 3-րդ-ը՝ ապրանքի արտադրության հետագծելություն պիտի ունենայինք, որ ցանկացած գյուղմթերքի համար իմանայինք` այդ ապրանքին ի՞նչ թունաքիմիկատ է տրվել, ի՞նչ պարարտանյութ է տվել, ի՞նչ բուժման կուրս է անցել, ի՞նչ միջամտություններ է ունեցել»,– ասում է գործարարը։
Միաժամանակ, Հարություն Մնացականյանի դիտարկմամբ, միջազգային շուկա ձգտող իշխանությունն անցած 8 տարիների ընթացքում պետք է գոնե այդ շուկան ուսումնասիրած լիներ, հասկանար՝ ինչի պահանջարկ կա, ինչի` չկա, և ըստ այդմ ուղղորդեր ֆերմերային տնտեսություններին։ Այդ դեպքում, նրա համոզմամբ, այսօրվա « ծիծաղելի ուղեցույցը» հրապարակելու կարիք չէր լինի։
Անդրադառնալով կառավարության կողմից շուկա կորցրած ֆերմերներին աջակցելու նպատակով ընդունված մի շարք ծրագրերին, Մնացականյանը նշեց, որ դրանք օգնում են որոշակի ժամանակ շահել մինչև նոր շուկա գտնելը, սակայն պետության հատկացրած գումարն անհամաչափ է գործարարների կրած վնասների համեմատ։
Հայկական ապրանքները ՌԴ–ից ԵՄ վերահասցեավորելու խոստումը ֆարս է. տնտեսագետ
«Էդ փոխհատուցումները նախատեսված են 4 միլիարդ դրամի, այսինքն՝ 10 միլիոն դոլարի չափով։ Մեր ընդհանուր արտահանվող գյուղմթերքի գումարային արժեքը գերազանցում է 1 միլիարդ մի քանի 100 միլիոն դոլարը։ Այս գումարի մեջ այդ 10 միլիոն դոլարը նույնիսկ մի տոկոսն էլ չէ»,– արձանագրում է գյուղատնտեսը։
Մեր զրուցակցի համոզմամբ, եթե ՀՀ իշխանությունը չկարողանա դիվանագիտական ճանապարհով պայմանավորվածության հասնել Ռուսաստանի հետ, դա շատ վատ հետևանքներ կունենա Հայաստանի՝ առանց այդ էլ օրհասական վիճակում գտնվող գյուղատնտեսության համար։
«Այն, որ Բալթյան երկրներ մի անգամ 5 500 ծաղիկ են արտահանել, մի անգամ էլ 9 500 հատ ծաղիկ, իրենց ասելով, Ուկրաինա է գնացել (դեռ չգիտենք` գնացել է, թե չի գնացել), շեփորահարում են ու անամոթաբար չեն ասում, որ մինչև հիմա տարեկան 96 միլիոն ծաղիկ է գնացել Ռուսաստան։ Այդ 15 000 ծաղիկը ի՞նչ պիտի փոխի 96 միլիոնի մեջ։ Ու ասեմ` թող վերջ տան այդ պաթետիզմին, այդ գռեհիկ հայրենասիրական զեղումներին, իբր, երկրի ինքնուրույնություն են պահում, զբաղվեն իրենց գործով, իրենց աշխատանքով»,– ասում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից սահմանափակում է կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։
Մինչ այդ «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։ Մայիսի 30-ից «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ մտցրեց։
Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 3–ին հայտարարեց, որ կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը և կվերադարձնի ԵՄ արտահանվող թարմ պտուղ–բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը։ Իսկ հունիսի 12-ին նա հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում է գնալ ՌԴ` քննարկելու հայկական ծագման ապրանքների խնդիրները։
Լրահոս
0