https://arm.sputniknews.ru/20260617/hajkakan-apranqnery-rdic-em-verahasceavvorelu-khvostumy-fars-e-tntesaget-103589408.html
Հայկական ապրանքները ՌԴ–ից ԵՄ վերահասցեավորելու խոստումը ֆարս է. տնտեսագետ
Հայկական ապրանքները ՌԴ–ից ԵՄ վերահասցեավորելու խոստումը ֆարս է. տնտեսագետ
Sputnik Արմենիա
Տնտեսագետը կարծում է, որ ՀՀ կառավարությունը կուլիսներում արդեն իսկ երկխոսության մեջ է ՌԴ–ի հետ հարաբերությունները հարթելու համար։ 17.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-17T22:37+0400
2026-06-17T22:37+0400
2026-06-17T22:42+0400
հայաստան
աղասի թավադյան
ռուսաստան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/09/56455464_0:144:1600:1044_1920x0_80_0_0_74ca7673b7f2c45e7dc29e9bfdbe4d05.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայկական ապրանքները Ռուսաստանից Եվրամիություն վերահասցեավորելու խոստումը ֆարս է։ Sputnik Արմենիայի «Աբովյան time» հաղորդաշարի եթերում այս տեսակետը հայտնեց Tvyal.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը։ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 3–ին հայտարարեց, որ կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը և կվերադարձնի ԵՄ արտահանվող թարմ պտուղ–բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը։ Իսկ հունիսի 12-ին նա հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում է գնալ ՌԴ` քննարկելու հայկական ծագման ապրանքների խնդիրները։Նրա խոսքով` կառավարության հույսն այն էր, որ ընտրություններից հետո միանգամից ամեն ինչ կհանդարտվի, ու կկարողանան լեզու գտնել Ռուսաստանի հետ, բայց դեռ չի հանդարտվել։«Սահմանափակումները մեծ խնդիր են առաջացրել ՀՀ կառավարության համար։ Սա նույնիսկ ինչ–որ չափով ֆորսմաժորային իրավիճակ է, որովհետև նման բան չէին նախատեսել, քանի որ մեր կառավարությունը «պատմական փորձ» ունի որոշ բաներ հայտարարելու, որոշ ուղղությամբ գնալու, սակայն ինչ–ինչ բաներ չնախատեսելու և ինչ–որ կարևոր բաներ կորցնելու։ Կարծում եմ` մեր կառավարությունը կուլիսներում արդեն իսկ երկխոսության մեջ է հարաբերությունները հարթելու համար»,– ասաց տնտեսագետը։Նրա խոսքով` Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը և արտաքին առևտրային կառուցվածքը թույլ չեն տալիս կտրուկ խզել կապերը Ռուսաստանի հետ՝ առանց լրջագույն հետևանքների։Թավադյանն ընդգծեց` 2018 թվականից ի վեր Հայաստանի արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ շուկա աճել են գրեթե հինգ անգամ, մինչդեռ դեպի Եվրամիություն արտահանումը կրճատվել է 1.5%-ով՝ ենթարկվելով ստագնացիայի։Այս համատեքստում տնտեսագետը թերի և զուտ նախընտրական խոստում որակեց իշխանության այն պնդումները, թե կաջակցեն ԵՄ ապրանք արտահանող տնտեսվարողներին։ Նա օրինակ բերեց գյուղատնտեսական արտադրանքն ու ծաղկաբուծությունը, որոնց արտահանման մոտ 94%-ն ուղղվում է Ռուսաստան։Տնտեսագետը հավելեց, որ բացի մաքսային արգելքներից, Եվրամիության հետ կան բազմաթիվ ոչ մաքսային սահմանափակումներ, մինչդեռ հայաստանյան գործարարներն արդեն իսկ կայացել են ռուսական շուկայում։Հիշեցնենք` հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից սահմանափակում է կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։Մինչ այդ Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։ Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ մտցրեց։Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։ՀՀ–ից ՌԴ որոշ ապրանքների սահմանափակումների պատճառը բացառապես խախտումներն են. Դանկվերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/09/56455464_0:0:1423:1067_1920x0_80_0_0_ee437383f85c2caf614a1310a710077f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աղասի թավադյան, ռուսաստան, եվրամիություն
հայաստան, աղասի թավադյան, ռուսաստան, եվրամիություն
Հայկական ապրանքները ՌԴ–ից ԵՄ վերահասցեավորելու խոստումը ֆարս է. տնտեսագետ
22:37 17.06.2026 (Թարմացված է: 22:42 17.06.2026) Տնտեսագետը կարծում է, որ ՀՀ կառավարությունը կուլիսներում արդեն իսկ երկխոսության մեջ է ՌԴ–ի հետ հարաբերությունները հարթելու համար։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայկական ապրանքները Ռուսաստանից Եվրամիություն վերահասցեավորելու խոստումը ֆարս է։
Sputnik Արմենիայի «Աբովյան time» հաղորդաշարի եթերում այս տեսակետը հայտնեց Tvyal.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 3–ին
հայտարարեց, որ կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը և կվերադարձնի ԵՄ արտահանվող թարմ պտուղ–բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը։ Իսկ հունիսի 12-ին նա հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում է գնալ ՌԴ` քննարկելու հայկական ծագման ապրանքների խնդիրները։
«Պետությունն ասում է` հայկական ապրանքները Եվրամիություն կարտահանենք, բայց դա ֆարս է։ Համոզված եմ, որ արդեն փորձում են կարգավորել ՌԴ–ի հետ հարաբերությունները, քանի որ ընտրական բոլոր հարցերը գրեթե լուծված են համարում և կարծում են` արդեն կարելի է աշխատել հարաբերությունների նորմալացման, ոչ թե փչացման ուղղությամբ»,– ասաց Թավադյանը։
Նրա խոսքով` կառավարության հույսն այն էր, որ ընտրություններից հետո միանգամից ամեն ինչ կհանդարտվի, ու կկարողանան լեզու գտնել Ռուսաստանի հետ, բայց դեռ չի հանդարտվել։
«Սահմանափակումները մեծ խնդիր են առաջացրել ՀՀ կառավարության համար։ Սա նույնիսկ ինչ–որ չափով ֆորսմաժորային իրավիճակ է, որովհետև նման բան չէին նախատեսել, քանի որ մեր կառավարությունը «պատմական փորձ» ունի որոշ բաներ հայտարարելու, որոշ ուղղությամբ գնալու, սակայն ինչ–ինչ բաներ չնախատեսելու և ինչ–որ կարևոր բաներ կորցնելու։ Կարծում եմ` մեր կառավարությունը կուլիսներում արդեն իսկ երկխոսության մեջ է հարաբերությունները հարթելու համար»,– ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով` Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը և արտաքին առևտրային կառուցվածքը թույլ չեն տալիս կտրուկ խզել կապերը Ռուսաստանի հետ՝ առանց լրջագույն հետևանքների։
Թավադյանն ընդգծեց` 2018 թվականից ի վեր Հայաստանի արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ շուկա աճել են գրեթե հինգ անգամ, մինչդեռ դեպի Եվրամիություն արտահանումը կրճատվել է 1.5%-ով՝ ենթարկվելով ստագնացիայի։
Այս համատեքստում տնտեսագետը թերի և զուտ նախընտրական խոստում որակեց իշխանության այն պնդումները, թե կաջակցեն ԵՄ ապրանք արտահանող տնտեսվարողներին։ Նա օրինակ բերեց գյուղատնտեսական արտադրանքն ու ծաղկաբուծությունը, որոնց արտահանման մոտ 94%-ն ուղղվում է Ռուսաստան։
«Ռուսական շուկայում եվրոպական սոխուկների ներմուծման սահմանափակումների պատճառով հայկական ընկերությունները սոխուկները ներկրում են Հայաստան, այստեղ աճեցնում, դարձնում հայկական ապրանք և մեծ եկամուտներով վերարտահանում Ռուսաստան։ Այս ամենից հետո տնտեսապես անիմաստ ու անշահավետ է դառնում այդ սոխուկները բերել Հայաստան, աճեցնել ու հետ ուղարկել Եվրամիություն»,- ասաց Թավադյանը։
Տնտեսագետը հավելեց, որ բացի մաքսային արգելքներից, Եվրամիության հետ կան բազմաթիվ ոչ մաքսային սահմանափակումներ, մինչդեռ հայաստանյան գործարարներն արդեն իսկ կայացել են ռուսական շուկայում։
Հիշեցնենք`
հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից սահմանափակում է կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։
Մինչ այդ Ռոսսելխոզնադզորը
ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։
Մայիսի 25-ին
հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։ Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ մտցրեց։
Հունիսի 2-ից
սահմանափակվել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից`
խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։