https://arm.sputniknews.ru/20260603/karavarutjuny-ksubsidavvori-jermatnajin-apranqneri-artahanumy-gevvorg-papvojan-102961175.html
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը. Գևորգ Պապոյան
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը. Գևորգ Պապոյան
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T16:30+0400
2026-06-03T16:30+0400
2026-06-03T16:30+0400
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
գևորգ պապոյան
արտահանում
ներմուծում
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102785026_0:67:1280:787_1920x0_80_0_0_95c47ba5a2ec337b01f7c150a30c58a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` տեղեկացնելով արտահանողներին աջակցելու նպատակով պատրաստված նոր ծրագրի մասին:Ըստ նախարարի՝ արդեն վաղը կայանալիք նիստում կառավարությունը պատրաստվում է պաշտոնապես հաստատել այս որոշումը: Գևորգ Պապոյանը նաև ակնարկել է, որ սա աջակցության միակ ծրագիրը չէ, և առաջիկայում սպասվում են նոր նախագծեր:«Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ»,– նշել է Պապոյանը։Մտադիր ենք մինչև 2026 թ. վերջ 4–5 անգամ ավելացնել դեպի ԵՄ արտահանումը. ՊապոյանՀիշեցնենք` մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102785026_72:0:1209:853_1920x0_80_0_0_dc009b0ae03359869a7ba0d473791878.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գևորգ պապոյան, արտահանում, ներմուծում, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գևորգ պապոյան, արտահանում, ներմուծում, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը. Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը։ Այս մասին
ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` տեղեկացնելով արտահանողներին աջակցելու նպատակով պատրաստված նոր ծրագրի մասին:
«Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը: Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը»,– գրել է նա։
Ըստ նախարարի՝ արդեն վաղը կայանալիք նիստում կառավարությունը պատրաստվում է պաշտոնապես հաստատել այս որոշումը: Գևորգ Պապոյանը նաև ակնարկել է, որ սա աջակցության միակ ծրագիրը չէ, և առաջիկայում սպասվում են նոր նախագծեր:
«Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ»,– նշել է Պապոյանը։
Հիշեցնենք` մայիսի 25-ին
հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։
2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից
սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից`
խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։