00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:35
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դժվար է, երկար շատերի համար. ի՞նչ ճանապարհ պետք է անցնի հայ ծաղկավաճառը ԵՄ հասնելու համար

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2026
Բաժանորդագրվել
Որքանով կտուժեն հայ գործարարները ռուսական շուկայի ժամանակավոր սահմանափակումների հետևանքով` ծաղկի բիզնեսով զբաղվողները դժվարանում են հաշվարկել։ Հատկապես, որ ամառը նոր է սկսվում, և հնարավոր վնասներն ու օգուտները դեռ առջևում են։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի–Sputnik. Եվրոպական ծաղկի շուկան Հայաստանի համար չի կարող այլընտրանք համարվել ռուսականին, քանի որ այն անհամեմատ դժվար հասանելի է թե՛ լոգիստիկ, և թե՛ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց բուսաբույծ Նորայր Յոլչյանը, որը զբաղվում է ծաղկի բիզնեսով։
Ինչպես հայտնի է, Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին այս առիթով ասել էր, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կառավարելի է, աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ: ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրեց, որ խնդիրը միայն Հայաստանի հետ չէ, ԵԱՏՄ բոլոր երկրներում էլ նման հարցեր են առաջանում` որքանով է արտադրված ապրանքը համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին։ ԵԱՏՄ չափորոշիչների հետ կապված հերթական խնդրի ֆոնին Հայաստանի քաղաքական դաշտում դարձյալ ակտիվացան ՌԴ–ի փոխարեն ԵՄ շուկա արտահանելու մասին խոսակցությունները։ Որոշ քաղաքական ուժեր նույնիսկ առաջարկեցին հայկական ծաղիկները Թուրքիա արտահանել։
Նորայր Յոլչյանը նշեց` Թուրքիայի մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ թուրքերն ունեն անհամեմատ մեծ ու զարգացած ջերմոցային տնտեսություններ, իսկ Հայաստանում աճեցված ծաղիկները Եվրոպայում վաճառելու միայն մեկ տարբերակ կա. հոլանդական Royal FloraHolland աճուրդը։ Բայց նույնիսկ հոլանդական աճուրդին հասնելը, մեր զրուցակցի խոսքով, հայ արտադրողների համար հեշտ հաղթահարելի խնդիր չէ։
«Հոլանդական աճուրդ մուտք գործելու համար բոլորը, ովքեր զբաղվում են ծաղիկների բուսաբուծությամբ, պարտավոր են հոլանդացիների հեղինակային իրավունքի վճար մուծել, այսինքն՝ ռոյալթի կոչվածը։ Օրինակ` վարդերի 1 թփի համար պետք է վճարվի 80 ցենտից մինչև 1 եվրո։ Մնացած ծաղիկների համար էլ ամեն մեկն իր արժեքն ունի։ Եթե վարդի թփի վեգետացիան 5 տարի է ջերմոցային պայմաններում, այդ 5 տարվա համար պետք է գումարը մուծվի։ Եթե գումարները մուծված չեն, ոչ ոք չի կարող նույնիսկ 1 ծաղիկ տանել Եվրոպայում վաճառելու»,– պարզաբանում է բուսաբույծը։
Ջերմատների համար այս լրացուցիչ ֆինանսական բեռից բացի հայաստանյան արտադրողները պետք է կարողանան նաև եվրոպական մրցակցությանը դիմանալ։
Նորայր Յոլչյանի խոսքով` Հայաստանի համար հիմնական մրցակիցներն են Քենյանը, Էկվադորը, Կոլումբիան։ Այս երկներում աճեցված ծաղիկները, ինչպես մեր զրուցակիցն է նշում, վաճառվում են հոլանդական բորսայի միջոցով, և դրանց գները անհամեմատ ցածր են Հայաստանում աճեցված ծաղիկների ինքնարժեքից։ Հայաստանից Եվրոպա ծաղիկ արտահանելու ուղին բարդ է նաև լոգիստիկ առումով։
«Քանի որ փորձեր եղել են ծաղիկներ արտահանելու և վաճառելու, կարող եմ ասել, որ ուղին հետևյալն է. ինքնաթիռով ՀՀ–ից պետք է տեղափոխել Գերմանիա` Ֆրանկֆուրտ, Ֆրանկֆուրտից ծաղիկները տեղափոխում են բորսա, որտեղից արդեն տեղափոխումն իրականացնում են հենց հոլանդացիները` իրենց հատուկ լոգիստիկ կոմպանիաով, որը մասնագիտացած է ծաղիկների տեղափոխումից մինչև վաճառքը։ Իրենք դրա դիմաց բավական գումարներ են պահանջում, որի մեջ նաև ծաղիկների վերամշակման ծառայությունն է մտնում։ Եթե Ռուսաստանի դեպքում մենք ուղղակի ծաղիկները ուղարկում ենք, այնտեղ վաճառվում է մեր գնով։ Այստեղ այդ նույն ծաղիկները Ֆրանկֆուրտից մինչև բորսա ճանապարհի համար ինչ ծախս որ հոլանդացիներն անում են, ամեն մի հատիկ ծաղիկի համար պետք է վճարվի»,– պատմում է գործարարը։
ՀՀ–ում ծաղիկների որակի վերահսկողության համակարգն այնքան էլ արդյունավետ չէ. Իլյաշենկո
Այս ամենին գումարվում է նաև այն, որ ոչ մի երաշխիք չկա, որ գործարարները կկարողանան իրենց ձեռնտու գնով իրացնել դրանք։ Գինը հոլանդական բորսայում որոշում են աճուրդի կանոնները, և այն կարող է նաև իջնել։ Երբեմն էլ ծաղկի որոշակի քանակ չի վաճառվում, և արտահանողից դրա ուտիլիզացիայի համար ևս լրացուցիչ վճար է գանձվում։
Հակառակ եվրոպական անկանխատեսելի խաղի կանոնների, Ռուսաստանի շուկան, Նորայր Յոլչյանի գահատմամբ, հայ արտադրողներին անսպառ հնարավորություններ է ընձեռում։ Հայաստանյան արտահանողները ՌԴ ծաղկի շուկայի ընդամենը 7 տոկոսն են զբաղեցնում։ Բայց այդ շուկան այնքան մեծ է, որ եթե նույնիսկ ՀՀ–ում ծաղկի արտադրական ծավալները 10-20 անգամ ավելանան, արտահանողները, միևնույն է, սպառման խնդիր չեն ունենա։
Ռուսաստան հասնելն էլ Եվրոպայից մի քանի անգամ ավելի հեշտ է ու մատչելի։
«Այստեղ ծաղիկներն ուղղակի ակվաբոքսերով բաձում ենք սառնարան-մեքենաների մեջ, և նույն մեքենայով հասնում է մինչև Ռուսաստան։ Այստեղ բարձվում է, այնտեղ` դատարկվում»,– նշում է գործարարը։
ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր է տրվել հայաստանյան ևս 11 կազմակերպության
Թե որքանով են տուժում հայ գործարարները ռուսական շուկայի ժամանակավոր սահմանափակումների հետևանքով, նրա խոսքով` առայժմ դժվար է հաշվարկել։ Հատկապես, որ սահմանափակումները համընկան «Վերջին զանգի» տոնակատարություններին, և դրա շնորհիվ ներքին շուկայում վաճառքի ծավալների աճ գրանցվեց։
Մյուս կողմից` ծաղկի սեզոնը նոր է սկսվում, ամռանը բերաքատվությունն ավելանալու է, և հնարավոր վնասներն ու օգուտները դեռ առջևում են։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով` վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանումը 2.5 անգամ ավելացել է` 20․8 մլն դոլարից հասնելով 53․6 մլն-ի։
Եթե 2024-ին ՀՀ–ից ՌԴ արտահանվել է 36 մլն դոլարի ծաղիկ, ապա 2025-ին` արդեն 53․6 մլն–ի։ Ընդ որում, ավելացել է ոչ միայն արտահանվող ծաղիկների ծավալը, այլև արժեքը։ 2024թ–ին ծաղկի 1 տոննայի միջին արժեքը 3031 դոլար էր, 2025-ին` 5418։
Լրահոս
0