00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ի՞նչ անել, որ ընդդիմությունն ԱԺ-ում չդառնա «բոքսի տանձ». Խոսրով Հարությունյանի առաջարկը

© Sputnik / Zara Mika Խոսրով Հարությունյանը
 Խոսրով Հարությունյանը - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2026
Խոսրով Հարությունյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն ընդդիմությանն առաջարկում է խորհրդարան գնալու դիմաց իշխանության առաջ կոնկրետ պահանջներ դնել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը` ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ, կլինի ոչ թե իրավական, այլ իշխանահաճո, զուտ քաղաքական նկատառումներով պայմանավորված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։
Նշենք, որ հունիսի 7–ի ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով ՀՀ Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Նոր ուժ», «Հանուն Հանրապետության» և ԴՕԿ կուսակցությունները։
«Դրանից հետո հարց է առաջանում` գնա՞լ խորհրդարան, թե՞ չգնալ։ Ես, օրինակ, այն քաղաքական գործիչներից եմ եղել, որոնք 2021 թվականի ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայտնված ընդդիմությանը մինչև 25 թվականի կեսերը հորդորում էի, որ մանդատները վայր չդնեն, որովհետև կարծում էի, որ այդկերպ այդուհանդերձ հնարավոր է քաղաքական պրոցեսը տեղափոխել փողոց և խորհրդարանական ամբիոնը օգտագործել որպես փողոցում զարգացող քաղաքական պրոցեսների իրավական, քաղաքական մեկնաբանությունը երաշխավորող ամբիոն։ 2025 թ․-ի 2-րդ կեսում արդեն ես ասում էի` անիմաստ է այլևս մնալ խորհրդարանում, պետք է վայր դնել լիազորությունները»,- ասում է Հարությունյանը։
Վերլուծելով 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները՝ ԱԺ նախկին նախագահը նկատում է, որ ընդդիմությունը որևէ հնարավորություն չի ունեցել իր ազդեցությունը թողնելու քաղաքական որոշումների կայացման վրա։
«Այսինքն՝ ընդդիմությունը դառնում է «բոքսի տանձ», ներող կլինեք այս կոպիտ արտահայտության համար։ Բայց նույնիսկ այս պայմաններում ես գտնում եմ, որ իրավական ընթացակարգը` ընտրությունների արդյունքների հետ կապված, պետք է ավարտուն լինի։ Այո՛, ես գտնում եմ, ճիշտ է դիմել Սահմանադրական դատարան, նույնիսկ, եթե համոզված ենք, որ Սահմանադրական դատարանի որոշումը կարող է լինել քաղաքական, ոչ թե իրավական, նույնիսկ այդ պարագայում դա պետք է արվի, որովհետև Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրվում է լեգիտիմությունը»,- ասում է Հարությունյանը՝ հավելելով, որ շատ ավելի կարևոր են այն քաղաքական զարգացումները, որոնք հետևելու են ՍԴ դիմելուն։
Նախկին վարչապետը համոզված է` ՍԴ-ը փորձելու է ապահովել կամ արձանագրել անցած ընտրությունների լեգիտիմությունը, օրինաչափությունը։ Դրանից հետո արդեն ընդդիմությունը պետք է որոշի՝ վերցնել մանդատները և գնալ խորհրդարան, թե հրաժարվել մանդատներից։
Հարությունյանն առաջարկում է մինչ այդ բանակցել իշխանությունների հետ՝ կոնկրետ պահանջ ներկայացնելով, օրինակ, օրենսդրական այս կամ այն փոփոխությունը կատարելու պայմանով, ստորագրել համաձայնագիր և միայն այդ պայմանով մտնել խորհրդարան։ Նրա կարծիքով` սա հնարավորություն կտա ընդդիմությանը ազդել կամ հակազդել քաղաքական որոշումների կայացման վրա։
«Եթե գործող իշխանությունը կհամաձայնի այդ համաձայնագիրը ստորագրել, ապա կարելի է գնալ խորհրդարան։ Եթե կխախտի, ապա այդ ժամանակ մանդատները վայր կդնեն ու դուրս կգան. թող ՔՊ-ն մնա միայնակ։ Այն թեզը, որ ինքը, եթե մնաց միայնակ, ինչ ուզի կանի, ռեալ չէ, որովհետև մենք գիտենք գործող իշխանությունը, ինչպիսի պարտավորությունների տակ է մտել Արևմուտքի և հարևանների նկատմամբ շատ բարդ հարցերում։ Հետևաբար, առանց ընդդիմության աջակցության նա այդ խնդիրները լուծել չի կարող»,- նկատում է Հարությունյանը։
Նախկին վարչապետի համոզմամբ, իր առաջարկած պայմաններով ընդդիմությունը կկարողանա ինստիտուցիոնալ առումով վերածվել լուրջ քաղաքական գործոնի։ Իսկ եթե իշխանությունն այդ պահանջները չբավարարի, ապա խորհրդարանը գնալը, նրա դիտարկմամբ, դառնում է անիմաստ։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
«Միասնության թևերը» ողջունում է Սամվել Կարապետյանի կոչը, բայց դեռ առաջարկ չի ստացել
Լրահոս
0