https://arm.sputniknews.ru/20260619/miasnutjan-tevery-dimec-sd-chi-pahpanvel-yntrutjunneri-havasarutjan-skzbunqy-103650538.html
«Միասնության թևերը» դիմեց ՍԴ․ չի պահպանվել ընտրությունների հավասարության սկզբունքը
«Միասնության թևերը» դիմեց ՍԴ․ չի պահպանվել ընտրությունների հավասարության սկզբունքը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ նույն պահանջով Սահմանադրական դատարան է դիմել «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T15:57+0400
2026-06-19T15:57+0400
2026-06-19T16:20+0400
«միասնության թևեր» նախաձեռնություն
սահմանադրական դատարան
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/19/24600542_0:0:1600:901_1920x0_80_0_0_600e5e1a57fba841049c3a59ac577029.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցությունը դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները։Նա հավելեց, որ դիմումում մի շարք փաստարկներ են նշվել, այդ թվում՝ իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը, ճնշումները ոչ միայն քաղաքական ուժերի, այլև հենց ընտրողների նկատմամբ և այլն։Նրա խոսքով՝ կոնկրետ դեպքերում, օրինակ, այդ ճնշումներն ազդել են «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական հավաքներին մասնակցության վրա։Խախտումների երկրորդ խումբը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսավորմանը. «Միասնության թևերի» համոզմամբ՝ նախընտրական հիմնադրամի օրենքով սահմանված շեմը հատվել է։Նրա խոսքով՝ ԿԸՀ ևս ավելի վաղ դիմել էին այս հարցով՝ խնդրելով, որ փորձագետ ներգրավեն ճիշտ հաշվարկներ իրականացնելու համար, սակայն միջնորդությունը մերժվեց։Դրմեյանը նշեց՝ հույս ունեն, որ այստեղ չեն տեսնի իրավական այն «վակխանալիան», որ տեսան ԿԸՀ-ում։ Վստահ է՝ եթե ՍԴ-ն մնա իր բարձունքում, ապա իրավաչափ որոշում կլինի։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն արդեն դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին հայտարարել են նաև «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։Հավելենք, որ ըստ ԿԸՀ-ի ներկայացրած վերջնական տվյալների` «Միասնության թևեր» կուսակցությունը ստացել է 33 հազար 537 ձայն (2.2954%):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/19/24600542_129:0:1553:1068_1920x0_80_0_0_bd39232b09c0eb68e0ef5a95b0dec5ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«միասնության թևեր» նախաձեռնություն, սահմանադրական դատարան, ընտրություններ
«միասնության թևեր» նախաձեռնություն, սահմանադրական դատարան, ընտրություններ
«Միասնության թևերը» դիմեց ՍԴ․ չի պահպանվել ընտրությունների հավասարության սկզբունքը
15:57 19.06.2026 (Թարմացված է: 16:20 19.06.2026) Ավելի վաղ նույն պահանջով Սահմանադրական դատարան է դիմել «Ուժեղ Հայաստան» դաշինքը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցությունը դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները։
«Մեր համոզմամբ` այն խախտումները, որոնք առկա են եղել և՛ քվեարկության օրը, և՛ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում, կումուլյատիվ (գումարային) ազդել են ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա, և չի պահպանվել ընտրությունների հավասարության սկզբունքը»,- Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։
Նա հավելեց, որ դիմումում մի շարք փաստարկներ են նշվել, այդ թվում՝ իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը, ճնշումները ոչ միայն քաղաքական ուժերի, այլև հենց ընտրողների նկատմամբ և այլն։
Նրա խոսքով՝ կոնկրետ դեպքերում, օրինակ, այդ ճնշումներն ազդել են «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական հավաքներին մասնակցության վրա։
Խախտումների երկրորդ խումբը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսավորմանը. «Միասնության թևերի» համոզմամբ՝ նախընտրական հիմնադրամի օրենքով սահմանված շեմը հատվել է։
«Սա կարևոր դրույթ է և, կարելի է ասել, ընտրական պրոցեսներում նախկինում երբևէ չի բարձրացվել։ Գործող օրենսդրությունը շեմ է սահմանում, որից ավել ֆինանսական միջոցներ կուսակցությունները չեն կարող օգտագործել նախընտրական պրոցեսում։ «Քաղաքացիական պայմանագիրը» ամբողջ ծավալով օգտագործել է այդ միջոցները, շուրջ 800 միլիոն դրամի հայտարարագիր է ներկայացրել, բայց նախընտրական հիմնադրամում չեն ներառվել մի շարք ծախսեր, որոնք, մեր համոզմամբ, փաստացի կատարվել են, կամ ներկայացվել են ծախսեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց Դրմեյանը։
Նրա խոսքով՝ ԿԸՀ ևս ավելի վաղ դիմել էին այս հարցով՝ խնդրելով, որ փորձագետ ներգրավեն ճիշտ հաշվարկներ իրականացնելու համար, սակայն միջնորդությունը մերժվեց։
Դրմեյանը նշեց՝ հույս ունեն, որ այստեղ չեն տեսնի իրավական այն «վակխանալիան», որ տեսան ԿԸՀ-ում։ Վստահ է՝ եթե ՍԴ-ն մնա իր բարձունքում, ապա իրավաչափ որոշում կլինի։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ
10/51, 35/65 և 1
2/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն արդեն
դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին հայտարարել են նաև «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Հավելենք, որ ըստ ԿԸՀ-ի ներկայացրած վերջնական տվյալների` «Միասնության թևեր» կուսակցությունը ստացել է 33 հազար 537 ձայն (2.2954%):