https://arm.sputniknews.ru/20260619/bargavatsh-hajastany-nujnpes-yntrutjan-ardjunqnery-vitsharkelu-dimum-nerkajacrec-sd-103653213.html
«Բարգավաճ Հայաստանը» նույնպես ընտրության արդյունքները վիճարկելու դիմում ներկայացրեց ՍԴ
«Բարգավաճ Հայաստանը» նույնպես ընտրության արդյունքները վիճարկելու դիմում ներկայացրեց ՍԴ
Sputnik Արմենիա
Իվետա Տոնոյանը նշում է, որ այս ամբողջ գործընթացն արդարության վերականգնման մասին է։ 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T17:08+0400
2026-06-19T17:08+0400
2026-06-19T18:12+0400
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
սահմանադրական դատարան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100827049_0:114:1280:834_1920x0_80_0_0_1e3ab0f43b3064f695f08c3b7d0bba91.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես դիմեց Սահմանադրական դատարան` ընտրության արդյուքներն անվավեր ճանաչելու պահանջով։Նշենք, որ մինչ այս ՍԴ նույնաբովանդակ դիմումներ են ներկայացրել նաև «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություններն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ Դատարան դիմելու մասին հայտարարել է նաև «Հայաստան» կուսակցությունների դաշինքը։Փաստաբան Արամ Օրբելյանն էլ նշեց, որ ՀՀ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ՍԴ–ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է։ Բացատրեց` հիմա կա դեպք, երբ հրապարկվել են թվեր, որոնցով ԲՀԿ–ն հավաքել է 4% ձայն, ապա 2 ընտրատեղամասի ձայներն անվավեր են ճանաչվում, արդյունքում էլ 153 ձայն չի հերիքում։ Օրբելյանը պնդեց` նման բան առաջին անգամ է տեղի ունենում։«Ակնկալիքն այն է, որ բոլորի համար պետք է պարզ լինի` հավաքվել է 4%–ից ավելի ձայն։ Պահանջել ենք անվավեր ճանաչել արդյունքները, ինչից հետո ՍԴ–ն կարող է 3 հնարավոր որոշում կայացնել։ Մենք պահանջել ենք դրանցից երկուսը։ Առաջին հերթին, որ ամբողջությամբ անվավեր ճանաչվի և վերաքվեարկություն նշանակվի, որովհետև խախտումները եղել են բազմաթիվ, վարչական ռեսուրսի օգտագործումը եղել է հսկայական, միջազգային միջամտությունն անվանական եղել է հենց ՔՊ-ի օգտին․․․Որպես այլընտրանք առաջարկում ենք առնվազն մանդատների բաշխման այլ կարգ, որով ԲԿՀ-ն կանցնի Ազգային ժողով»,– նշեց փաստաբանը։Ընդգծեց` երրորդ տարբերակն ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելն է, բայց իրենք դա չեն պահանջի։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100827049_143:0:1280:853_1920x0_80_0_0_6b97fa92c448e4929884cc1a550d12e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), սահմանադրական դատարան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), սահմանադրական դատարան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
«Բարգավաճ Հայաստանը» նույնպես ընտրության արդյունքները վիճարկելու դիմում ներկայացրեց ՍԴ
17:08 19.06.2026 (Թարմացված է: 18:12 19.06.2026) Իվետա Տոնոյանը նշում է, որ այս ամբողջ գործընթացն արդարության վերականգնման մասին է։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես դիմեց Սահմանադրական դատարան` ընտրության արդյուքներն անվավեր ճանաչելու պահանջով։
Նշենք, որ մինչ այս ՍԴ նույնաբովանդակ դիմումներ են ներկայացրել նաև
«Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություններն ու
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ Դատարան դիմելու մասին հայտարարել է նաև «Հայաստան» կուսակցությունների դաշինքը։
«Ստեղծված իրավիճակում բացարձակ անարդար գործընթաց տեղի ունեցավ. մասնավորապես խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեների մասին է։ Մենք գնացել ենք բոլոր հնարավոր իրավական գործընթացներով` դիմել ենք վարչական դատարան, ԿԸՀ դիմում–բողոք ենք ներկայացրել, հիմա էլ հերթը Սահմանադրական դատարանինն է»,– նշեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։
Փաստաբան Արամ Օրբելյանն էլ նշեց, որ ՀՀ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ՍԴ–ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է։ Բացատրեց` հիմա կա դեպք, երբ հրապարկվել են թվեր, որոնցով ԲՀԿ–ն հավաքել է 4% ձայն, ապա 2 ընտրատեղամասի ձայներն անվավեր են ճանաչվում, արդյունքում էլ 153 ձայն չի հերիքում։ Օրբելյանը պնդեց` նման բան առաջին անգամ է տեղի ունենում։
«Ակնկալիքն այն է, որ բոլորի համար պետք է պարզ լինի` հավաքվել է 4%–ից ավելի ձայն։ Պահանջել ենք անվավեր ճանաչել արդյունքները, ինչից հետո ՍԴ–ն կարող է 3 հնարավոր որոշում կայացնել։ Մենք պահանջել ենք դրանցից երկուսը։ Առաջին հերթին, որ ամբողջությամբ անվավեր ճանաչվի և վերաքվեարկություն նշանակվի, որովհետև խախտումները եղել են բազմաթիվ, վարչական ռեսուրսի օգտագործումը եղել է հսկայական, միջազգային միջամտությունն անվանական եղել է հենց ՔՊ-ի օգտին․․․Որպես այլընտրանք առաջարկում ենք առնվազն մանդատների բաշխման այլ կարգ, որով ԲԿՀ-ն կանցնի Ազգային ժողով»,– նշեց փաստաբանը։
Ընդգծեց` երրորդ տարբերակն ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելն է, բայց իրենք դա չեն պահանջի։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ
10/51, 35/65 և 1
2/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: