00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՆԳՆ–ն անգործություն է ցուցաբերել. դատարանը բավարարել է եկեղեցու հայցն ընդդեմ ոստիկանության

© Sputnik / Aram NersesyanԹալինի եկեղեցին
Թալինի եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2026
Թալինի եկեղեցին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վարչական դատարանն իր վճռով ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը:
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Վարչական դատարանը` դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ, բավարարել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցուն, որտեղ կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանի (նախկինում` Տեր Թադե) կողմից եկեղեցու Սուրբ խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։ Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները»,–նշել է փաստաբանը։
Վարչական դատարանը հստակ արձանագրել է, որ ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր էր ստացված դիմումների հիման վրա ներկայանալ եկեղեցու տարածք և կատարել օրենքով նախատեսված գործողությունները։ Առանց դեպքի վայր այցելելու և օրենքով սահմանված ընթացակարգը կատարելու ոստիկանությունը իրավասու չէր եզրակացնել, թե ներխուժում կա, թե չկա։ Բացի այդ` եկեղեցու դիմումների հիման վրա գործողություններ չկատարելը հանդիսացել է ոչ իրավաչափ անգործություն։
Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը:
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին դատարան հայց ներկայացրել է նաև Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանի դեմ (տեր Արամ)։ Դեռ հոկտեմբերի 23-ին Մայր աթոռը Ասատրյանից պահանջվել էր ազատել Հովհաննավանքը և եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ տեր Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր աթոռի կողմից ծառայողական նպատակներով տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։
Հավելենք, որ 2026–ի փետրվարին Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը իրենք են հայց ներկայացրել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Երկուսն էլ պահանաջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումները և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։
Դատարանը հայցերը հետ էր ուղարկել՝ բացթողումները լրացնելու համար սահմանելով եռօրյա ժամկետ։
Լրահոս
0