00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:41
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ամենայն հարգանքով ենք վերաբերվում Սամվել Կարապետյանի կոչին․ ԲՀԿ խոսնակ

© SputnikԻվետա Տոնոյան
Իվետա Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2026
Բաժանորդագրվել
Իվետա Տոնոյանը նշեց, որ նախորդող ժամանակահատվածում կառուցողական աշխատանք է եղել ընդդիմադիր գործընկերների հետ, սակայն կոնկրետ այս օրակարգի շուրջ առայժմ քննարկում չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դեռևս չեն հասցրել քննարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի համախմբման կոչը։ Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարապետյանը կոչ է արել բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբվել, ստեղծել միասնական խորհուրդ, անցկացնել հանրահավաք, որը նա ցանկանում է կոչել «Ուժեղ և վստահելի հանրահավաք»։
Տոնոյանի խոսքով՝ ԲՀԿ-ն համախմբման կոչի մասին տեղեկացել է մամուլից։
«Ամենայն հարգանքով ենք վերաբերվում, նախորդող ժամանակահատվածում էլ, հետընտրական օրերի ընթացքում քաղաքական թիմերի անդամներով բավականին կառուցողական քննարկումներ ունեցել ենք մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերների հետ, սակայն կոնկրետ պարոն Կարապետյանի առաջարկած օրակարգի շուրջ համախմբվելու հարցի հետ կապված այս պահին դեռ պաշտոնական դիրքորոշում չեմ կարող փոխանցել, քանի որ զբաղված էինք Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերով»,- ասաց ԲՀԿ խոսնակը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, ԲՀԿ, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքն այսօր դիմել են ԿԸՀ` պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։
Լրահոս
0