Մարդիկ, որոնք մանիպուլացնում են իմ խոսքը, ապուշ են. Սերժ Սարգսյան
13:51 12.06.2026 (Թարմացված է: 14:24 12.06.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Սարգսյանը վստահեցրեց, որ Փաշինյանի` 3–րդ ժամկետ ընտրվելու վերաբերյալ հարցը հնչել է ՀՀ Սահմանադրության փոփոխության համատեքստում, և իր պատասխանն էլ բխել է հենց այդ տրամաբանությունից։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը գտնում է, որ իր խոսքը Նիկոլ Փաշինյանի` 3–րդ ժամկետ ընտրվելու վերաբերյալ մանիպուլացրել, խեղաթյուրել են։ Այդ մասին այսօր նա ասաց Երևանի քաղաքային պանթեոնում լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում՝ իր գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե Նիկոլ Փաշինյանն իրեն քննադատում էր 3–րդ ժամկետ ընտրվելու համար, բայց հիմա հենց ինքը դա արեց։ Սարգսյանը վստահեցրեց՝ ո՛չ ինքն է 3–րդ ժամկետ ընտրվել, ո՛չ էլ Փաշինյանը։ Իր դեպքում 2 անգամ նախագահ էր եղել և առաջին անգամ վարչապետ ընտրվել, իսկ Փաշինյանի դեպքում նախորդ երկու ընտրություններն արտահերթ էին։ Սարգսյանի այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ դարձավ սոցցանցերում ու քաղաքական շրջանակներում. կարծիքներ հնչեցին, որ ՀՀ 3–րդ նախագահը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում՝ իր գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե Նիկոլ Փաշինյանն իրեն քննադատում էր 3–րդ ժամկետ ընտրվելու համար, բայց հիմա հենց ինքը դա արեց։ Սարգսյանը վստահեցրեց՝ ո՛չ ինքն է 3–րդ ժամկետ ընտրվել, ո՛չ էլ Փաշինյանը։ Իր դեպքում 2 անգամ նախագահ էր եղել և առաջին անգամ վարչապետ ընտրվել, իսկ Փաշինյանի դեպքում նախորդ երկու ընտրություններն արտահերթ էին։ Սարգսյանի այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ դարձավ սոցցանցերում ու քաղաքական շրջանակներում. կարծիքներ հնչեցին, որ ՀՀ 3–րդ նախագահը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։
Սարգսյանը վստահեցրեց, որ Փաշինյանի` 3–րդ ժամկետ ընտրվելու վերաբերյալ հարցը հնչել է ՀՀ Սահմանադրության փոփոխության համատեքստում, և իր պատասխանն էլ բխել է հենց այդ տրամաբանությունից։
«Երբ մարդիկ մանիպուլացնում են իմ խոսքը, կա՛մ չեն ըմբռնել կոնտեքստը, կա՛մ ապուշ են, քանի որ միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել Հայաստանի Հանրապետությունը, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա, և ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու օկուպացիայի տակ։ Իմ ասածը շատ պարզ է»,–ասաց Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։