00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սերժ Սարգսյանը վստահ է` «Բարգավաճ Հայաստանը» մանդատներ կստանա վերահաշվարկի արդյունքում

© Photo : news.amՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահը հայտարարեց, որ ընտրությունների ընթացքում համատարած խախտումներ են եղել։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը մեծ ընտրություն չունեն. ընդամենը երկու ելք կա՝ պատգամավորական մանդատները վերցնել կամ հրաժարվել դրանցից։ Ըստ նրա՝ երկուսի դեպքում էլ և՛ առավելություններ կան, և՛ բացասական կողմեր։ Այդ մասին նա ասաց այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում՝ իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
«Բայց խնդիրը ձևն ընտրելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է։ Երկու ձևով էլ կարելի է հասնել հաջողության․․․ Հիմա քաղաքական այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, պետք է որոշում կայացնեն, և մենք բոլորս պետք է այդ որոշմանը ենթարկվենք, և բոլորս պետք է այս որոշումներն իրականացնենք»,- ասաց Սարգսյանը։
Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է մշտապես սատարել այն քաղաքական ուժերին, որոնք ստացել են ժողովրդի քվեն բավականին մեծ չափերով։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ ընտրական գործընթացները ցույց տվեցին, որ միգուցե ավելի աշխատող գործիք կլիներ ՀՀԿ-ի առաջարկած իմպիչմենտի օրակարգը, քանի որ ընդդիմությանն ակնկալած հաջողության հասնել չհաջողվեց, Սերժ Սարգսյանը նշեց՝ դրա համար ուրախ չէ, իսկ թե կարող էր իմպիչմենտի օրակարգն այլ հանգրվանի բերել, ըստ երրորդ նախագահի, այս պահին խոսելն իմաստ չունի։
Սերժ Սարգսյանի գնահատմամբ՝ նախընտրական ամբողջ փուլն ու բուն ընտրություններն ուղեկցվել են խայտառակ ընտրախախտումներով, որոնք եթե իրենց օրոք լինեին, ապա եվրոպացի դիտորդները հաստատ կբարձրաձայնեին այդ մասին։
«Ե՛վ նախընտրական փուլում, և՛ քվեարկությանը օրը տեղի են ունեցել մասսայական խախտումներ, և կարծում եմ՝ եթե մենք 2017թ․ անցկացնեինք այսպիսի ընտրություններ, ապա եվրոպական դիտորդներն անպայման կֆիքսեին հետևյալ նախադասությունը, թե «և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրն ընտրություններն անցել են համատարած խախտումներով»։ Բայց ես այսօր չեմ ակնկալում, որ դիտորդները նման արձանագրում կանեն։ Հասկանալի պատճառներով չեն անի, որովհետև նախընտրական փուլում իրենց քաղաքական ղեկավարներն ամբողջական սատարում են հայտնել այսօրվա իշխանություններին, և կարծում եմ` սա այս մարդկանց կկաշկանդի»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է դիտորդական առաքելությունների ղեկավարների՝ ասուլիսի ժամանակ բարձրաձայնած խախտումներին, Սերժ Սարգսյանը նշեց՝ դրանք այնքան ակնառու էին, որ այդ աստիճան լռել հնարավոր չէր, բայց միևնույնն է՝ դա այն արձագանքը չէր, որը պետք է լիներ։
Վերահաշվարկը կարո՞ղ է իրավիճակ փոխել․ Սերժ Սարգսյանը վստահ է, որ կարող է, և արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կստանա մանդատներ, այլապես տարօրինակ կլինի։
ՀՀ երրորդ նախագահը նաև նշեց, որ փողոցային պայքարը միշտ օգտակար է, բայց և չգիտի՝ կարո՞ղ է դա այս պայմաններում իրավիճակի փոփոխության բերել։
Վերջում Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանն իրեն քննադատում էր երրորդ ժամկետ ընտրվելու համար, բայց հիմա հենց ինքը դա արեց։ Նա վստահեցրեց՝ ո՛չ ինքն է երրորդ ժամկետ ընտրվել է, ո՛չ էլ Փաշինյանը։ Իր դեպքում 2 անգամ նախագահ էր եղել և առաջին անգամ վարչապետ ընտրվել, իսկ Փաշինյանի դեպքում նախորդ երկու ընտրություններն արտահերթ էին։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Լրահոս
0