ԲՀԿ–ի քվեներն ավելացել է 147-ով. ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրատեղամասերի արդյունքները
22:44 12.06.2026 (Թարմացված է: 22:53 12.06.2026)

ԿԸՀ. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Անճշտությունների գումարային չափը`1279-ից ավելացել է 230-ով: Անվավեր քվեաթերթիկների թիվը 17097-ից նվազել է 859-ով:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների իրականացրած վերահաշվարկի արդյունքները, ըստ որի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած 58378 քվեն ավելացել է 147-ով։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ–ն։
Նշվում է , որ վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։ Այդպիոսվ`
«Ռեֆորմիստների» կուսակցության 1456 քվեն նվազել է 11-ով,
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության 21477 քվեն նվազել է 244-ով,
«Ուժեղ Հայաստան» դաշինքի 340088 քվեն ավելացել է 508-ով,
«Հայաստանի շնորհապետական» կուսակցության 30807 քվեն նվազել է 117-ով,
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության 25624 քվեն նվազել է 21-ով,
«Միասնության թևեր» կուսակցության 33644 նվազել է 56-ով,
«Ազգային Ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության 5485 քվեն ավելացել է 5-ով,
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության 1984 ավելացել է 1-ով,
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության 3206 քվեն նվազել է 47-ով,
«Հանրապետություն» կուսակցության 15835 քվեն ավելացել է 8-ով,
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության 2679 քվեն մնացել է անփոփոխ,
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության 5284 քվեն նվազել է 14-ով,
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության 26567 քվեն նվազել է 819-ով,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 727820 քվեն ավելացել է 1148-ով,
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի 145113 քվեն ավելացել է 217-ով,
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության 6750 քվեն ավելացել է 18-ով,
«Լուսավոր Հայաստան» կուսակցության 7258 քվեն ավելացել է 55-ով։
Նշվում է, որ անճշտությունների գումարային չափը 1279-ից ավելացել է 230-ով: Անվավեր քվեաթերթիկների թիվը 17097-ից նվազել է 859-ով:
Նշվում է, որ անճշտությունների գումարային չափը 1279-ից ավելացել է 230-ով: Անվավեր քվեաթերթիկների թիվը 17097-ից նվազել է 859-ով:
Հավելենք, որ 3 ընտրատեղամասերում արդյունքներն անվավեր ճանաչելու արդյունքում ԲՀԿ–ն կորցրել է 213 ձայն։
Հիշեցնենք` այսօր ավելի վաղ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր էր ճանաչել նաև թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ–ն որոշեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն, ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի նվազեցին։ ԲՀԿ–ն Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց է նախաձեռնել։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։