https://arm.sputniknews.ru/20260612/bhkn-sahmanadrakan-dataran-dimelu-gvortsyntac-e-nakhadzernel-pastaban-103420452.html
ԲՀԿ–ն Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց է նախաձեռնել. փաստաբան
ԲՀԿ–ն Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց է նախաձեռնել. փաստաբան
Sputnik Արմենիա
Արամ Օրբելյանը գործնականում բացառում է, որ Սահմանադրական դատարանը կարող է հայտարարել` խախտումներ չեն եղել, այլ բան է, թե ինչ գնահատական կտա՝ արդյոք այդ... 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T13:22+0400
2026-06-12T13:22+0400
2026-06-12T14:13+0400
հայաստան
արամ օրբելյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
աժ (ազգային ժողով)
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103425819_0:0:1600:901_1920x0_80_0_0_5e0ee4c5d2583c405464091dd4332042.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրությունների հարցը կվիճարկի Սահմանադրական դատարանում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ–ն որոշեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն, ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի նվազեցին։Օրբելյանը տեղեկացրեց, որ գործընթացն արդեն նախաձեռնվել է։ Նրա խոսքով՝ ՍԴ դիմելու երկու հիմք կա։Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը որոշում կայացնելու մի քանի տարբերակ ունի․Օրբելյանը գործնականում բացառում է, որ Սահմանադրական դատարանը կարող է հայտարարել` խախտումներ չեն եղել։ Այլ բան է, թե ինչ գնահատական կտա ՍԴ-ն՝ արդյոք այդ խախտումներն ազդե՞լ են ընտրությունների վրա, թե՞ ոչ։Այս գործընթացից բացի, ԲՀԿ փաստաբանական թիմը սկսել է վիճարկել ԿԸՀ երկու որոշումները՝ երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։«Երբ ԿԸՀ-ն ամփոփի ընտրության արդյունքները, ամփոփման որոշմամբ պետք է անդրադարձ կատարի վերաքվեարկության հարցին, վերաքվեարկության մասին որոշում լինել, չլինելը, բողոքարկման նոր արգումենտ է, իսկ եթե լինի, կլինի քվեարկություն, որի արդյունքները կգնահատվեն»,- ասաց Օրբելյանը։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103425819_97:0:1520:1067_1920x0_80_0_0_fb6a6a197468e7ec1884eeac8364f939.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արամ օրբելյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), աժ (ազգային ժողով), ընտրություններ
հայաստան, արամ օրբելյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), աժ (ազգային ժողով), ընտրություններ
ԲՀԿ–ն Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց է նախաձեռնել. փաստաբան
13:22 12.06.2026 (Թարմացված է: 14:13 12.06.2026) Արամ Օրբելյանը գործնականում բացառում է, որ Սահմանադրական դատարանը կարող է հայտարարել` խախտումներ չեն եղել, այլ բան է, թե ինչ գնահատական կտա՝ արդյոք այդ խախտումներն ազդե՞լ են ընտրությունների վրա, թե՞ ոչ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրությունների հարցը կվիճարկի Սահմանադրական դատարանում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Հունիսի 11-ի ուշ երեկոյան
ԿԸՀ–ն որոշեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն, ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի նվազեցին։
Օրբելյանը տեղեկացրեց, որ գործընթացն արդեն նախաձեռնվել է։ Նրա խոսքով՝ ՍԴ դիմելու երկու հիմք կա։
«ՍԴ-ն ունի երկու կարևոր տարր․ մեկը՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, գնալ ավելի արդար ընտրությունների, բայց երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ պետք է խնդիրները բարձրաձայնել, հստակեցնել, ֆիքսել, որ հետագայում առնվազն հնարավոր լինի խուսափել նման խնդիրներից և հստակ լինի՝ ինչ է տեղի ունեցել։ Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, թե նման ընթացակարգով ընտրություն կազմակերպելը խնդիր չի առաջացնում, իրավաչափ է, նորմալ է, համապատասխան և մեր Սահմանադրությամբ սահմանված ստանդարտներին»,- նշեց Օրբելյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը որոշում կայացնելու մի քանի տարբերակ ունի․
1.
անվավեր է ճանաչել ընտրությունների արդյունքները,
2.
հաստատել ընտրախախտումները,
3.
արձանագրել՝ խախտումներ չկան։
Օրբելյանը գործնականում բացառում է, որ Սահմանադրական դատարանը կարող է հայտարարել` խախտումներ չեն եղել։ Այլ բան է, թե ինչ գնահատական կտա ՍԴ-ն՝ արդյոք այդ խախտումներն ազդե՞լ են ընտրությունների վրա, թե՞ ոչ։
Այս գործընթացից բացի, ԲՀԿ փաստաբանական թիմը սկսել է վիճարկել ԿԸՀ երկու որոշումները՝ երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
«Երբ ԿԸՀ-ն ամփոփի ընտրության արդյունքները, ամփոփման որոշմամբ պետք է անդրադարձ կատարի վերաքվեարկության հարցին, վերաքվեարկության մասին որոշում լինել, չլինելը, բողոքարկման նոր արգումենտ է, իսկ եթե լինի, կլինի քվեարկություն, որի արդյունքները կգնահատվեն»,- ասաց Օրբելյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։