https://arm.sputniknews.ru/20260612/aregnaz-manukjany-meghadrjali-kargavitshak-chuni-nra-herakhvosn-argravel-en-103423965.html
Արեգնազ Մանուկյանը մեղադրյալի կարգավիճակ չունի. նրա հեռախոսն առգրավել են
Արեգնազ Մանուկյանը մեղադրյալի կարգավիճակ չունի. նրա հեռախոսն առգրավել են
Sputnik Արմենիա
Պատգամավորի թեկնածուն պնդում է, որ իր տունը խուզարկել են առանց ԿԸՀ–ի թույլտվության։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T14:04+0400
2026-06-12T14:04+0400
2026-06-12T14:05+0400
հայաստան
արեգնազ մանուկյան
անդրանիկ թևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103421739_0:133:2560:1573_1920x0_80_0_0_72830620ab124356fe1d268bfaa84f50.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԲՀԿ–ի պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի։ Նա այդ մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո։Առավոտյան հայտնի դարձավ, որ Արեգնազ Մանուկյանի տունը խուզարկում են, այնուհետև նրան հարցաքննության հրավիրեցին ՔԿ։ Ըստ ԶԼՄ–ների` Արեգնազ Մանուկյանն անցնում է Անդրանիկ Թևանյանի գործով. իբր նա է 2024 թ. ապրիլին ԱԺ փակ նիստից տեղեկություններ փոխանցել Թևանյանին։«Գիշերային ձայնագողությունից հետո բնական էր, որ այսպիսի շոու պետք է բեմադրվեր թեման շեղելու համար։ Իրենց բաղձալի ձայները չեն ստացել ու ամեն ինչ անում են ԲՀԿ–ին ընտրապայքարից ապօրինի կերպով դուրս մղելու և ԱԺ մտնելու իրավունքից զրկելու համար։ Մեր բնակարանում իրականացված խուզարկությունն անօրինական էր, որովհետև ես ԲՀԿ–ի պատգամավորի թեկնածու եմ, հետևաբար ԿԸՀ–ն պետք է թույլտվություն տար դրա համար»,– ասաց Մանուկյանը։Նա նշեց, որ իր հեռախոսն առգրավել են, ինքն էլ նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ ստորագրություն է տվել։ Մանուկյանը միայն ասաց, որ հանրությանը հայտնի գործի շրջանակում է իրականացվում։ Նա իր շուրջը ծավալված իրադարձությունները քաղաքական հետապնդում որակեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103421739_143:0:2418:1706_1920x0_80_0_0_dd361a2d31544aea2f5b4ee3c1676dd5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արեգնազ մանուկյան, անդրանիկ թևանյան
հայաստան, արեգնազ մանուկյան, անդրանիկ թևանյան
Արեգնազ Մանուկյանը մեղադրյալի կարգավիճակ չունի. նրա հեռախոսն առգրավել են
14:04 12.06.2026 (Թարմացված է: 14:05 12.06.2026) Պատգամավորի թեկնածուն պնդում է, որ իր տունը խուզարկել են առանց ԿԸՀ–ի թույլտվության։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԲՀԿ–ի պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի։ Նա այդ մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո։
Առավոտյան հայտնի դարձավ, որ Արեգնազ Մանուկյանի տունը
խուզարկում են, այնուհետև նրան
հարցաքննության հրավիրեցին ՔԿ։ Ըստ ԶԼՄ–ների`
Արեգնազ Մանուկյանն անցնում է Անդրանիկ Թևանյանի գործով. իբր նա է 2024 թ. ապրիլին ԱԺ փակ նիստից տեղեկություններ փոխանցել Թևանյանին։
«Գիշերային ձայնագողությունից հետո բնական էր, որ այսպիսի շոու պետք է բեմադրվեր թեման շեղելու համար։ Իրենց բաղձալի ձայները չեն ստացել ու ամեն ինչ անում են ԲՀԿ–ին ընտրապայքարից ապօրինի կերպով դուրս մղելու և ԱԺ մտնելու իրավունքից զրկելու համար։ Մեր բնակարանում իրականացված խուզարկությունն անօրինական էր, որովհետև ես ԲՀԿ–ի պատգամավորի թեկնածու եմ, հետևաբար ԿԸՀ–ն պետք է թույլտվություն տար դրա համար»,– ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ իր հեռախոսն առգրավել են, ինքն էլ նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ ստորագրություն է տվել։ Մանուկյանը միայն ասաց, որ հանրությանը հայտնի գործի շրջանակում է իրականացվում։ Նա իր շուրջը ծավալված իրադարձությունները քաղաքական հետապնդում որակեց։