https://arm.sputniknews.ru/20260612/aregnaz-manukjany-qk-e-hravirvel-harcaqnnutjan-103405806.html
Արեգնազ Մանուկյանը ՔԿ է հրավիրվել հարցաքննության
Արեգնազ Մանուկյանը ՔԿ է հրավիրվել հարցաքննության
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԶԼՄ-ներից մեկը, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրել էր, որ գործով անցնում է նաև Արեգնազ Մանուկյանը։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T10:44+0400
2026-06-12T10:44+0400
2026-06-12T10:44+0400
արեգնազ մանուկյան
հհ քննչական կոմիտե
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
հարցաքննություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992417_0:0:1600:901_1920x0_80_0_0_3aa1182aae0f06d91c254be401633734.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ ընտրություններում ԲՀԿ ցուցակով պատգամավոր առաջադրված Արեգնազ Մանուկյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության։ Այս մասին հայտնում են «Մայր Հայաստան» կուսակցությունից։Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ քննչական կոմիտեն խուզարկում է Մանուկյանի տունը։ՔԿ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ քննչական գործողություններ են իրականացվում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում։ Վարույթն առնչվում է լրտեսության, պետական դավաճանության հայտնի գործին, որով կալանավորված է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։Հայտնել էինք, որ ըստ ԶԼՄ-ների, Արեգնազ Մանուկյանն անցնում է Անդրանիկ Թևանյանի գործով. իբր նա է 2024 թ. ապրիլին ԱԺ փակ-գաղտնի նիստում կայացած լսումներից սահմանազատման թեմայով տեղեկություններ փոխանցել Թևանյանին։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը մայիսի 23-ին 2 ամսով կալանավորվեց։ Քննչական կոմիտեի պնդմամբ՝ Թևանյանը 2 տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել սահմանազատման թեմայով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992417_96:0:1519:1067_1920x0_80_0_0_79591172b0586be87b6e10286d8509af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արեգնազ մանուկյան, հհ քննչական կոմիտե, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հարցաքննություն
արեգնազ մանուկյան, հհ քննչական կոմիտե, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հարցաքննություն
Արեգնազ Մանուկյանը ՔԿ է հրավիրվել հարցաքննության
Ավելի վաղ ԶԼՄ-ներից մեկը, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրել էր, որ գործով անցնում է նաև Արեգնազ Մանուկյանը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ ընտրություններում ԲՀԿ ցուցակով պատգամավոր առաջադրված Արեգնազ Մանուկյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության։ Այս մասին հայտնում են «Մայր Հայաստան» կուսակցությունից։
Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ քննչական կոմիտեն խուզարկում է Մանուկյանի տունը։
ՔԿ-ից
Sputnik Արմենիային հայտնել էին, որ քննչական գործողություններ են իրականացվում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում։ Վարույթն առնչվում է լրտեսության, պետական դավաճանության հայտնի գործին, որով կալանավորված է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Հայտնել էինք, որ ըստ ԶԼՄ-ների,
Արեգնազ Մանուկյանն անցնում է Անդրանիկ Թևանյանի գործով. իբր նա է 2024 թ. ապրիլին ԱԺ փակ-գաղտնի նիստում կայացած լսումներից սահմանազատման թեմայով տեղեկություններ փոխանցել Թևանյանին։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը մայիսի 23-ին
2 ամսով կալանավորվեց։ Քննչական կոմիտեի պնդմամբ՝ Թևանյանը 2 տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել սահմանազատման թեմայով։