https://arm.sputniknews.ru/20260526/andranik-tevanjani-gvortsvov-ancnum-e-naev-nakhkin-patgamavvor-aregnaz-manukjany-hraparak-102602339.html
Անդրանիկ Թևանյանի գործով անցնում է նաև նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը․ «Հրապարակ»
Անդրանիկ Թևանյանի գործով անցնում է նաև նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը․ «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Թերթի տեղեկություններով՝ ներկայում իրավապահները քայլեր են ձեռնարկում նախկին պատգամավորին ներգրավելու ուղղությամբ։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T09:41+0400
2026-05-26T09:41+0400
2026-05-26T09:41+0400
անդրանիկ թևանյան
արեգնազ մանուկյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992417_0:0:1600:901_1920x0_80_0_0_3aa1182aae0f06d91c254be401633734.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Լրտեսության և պետական դավաճանության մեջ մեղադրվող Անդրանիկ Թևանյանի գործով անցնում է նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին անդամ, ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արեգնազ Մանուկյանը։ Այս մասին գրում է «Հրապարակը»՝ վկայակոչելով իրավապահ համակարգում իրենց աղբյուրին։ Ըստ տեղեկությունների՝ ներկայում քայլեր են ձեռնարկվում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ։Նշենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը մայիսի 23-ին 2 ամսով կալանավորվեց։ Քննչական կոմիտեի պնդմամբ՝ Թևանյանը 2 տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել 2024 թ. ապրիլին ԱԺ փակ-գաղտնի նիստում կայացած լսումներից՝ սահմանազատման թեմայով։ Հիշեցնենք, որ 2023-ից Թևանյանն ԱԺ պատգամավոր չէր։Թերթի տեղեկություններով՝ այդ ինֆորմացիան, որն իր մեջ ոչ մի գաղտնիք չի պարունակում, նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը։Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին՝ քննության առարկա է նաև այն հանգամանքը, թե ինչպես են ձեռք բերվել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992417_96:0:1519:1067_1920x0_80_0_0_79591172b0586be87b6e10286d8509af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հհ քննչական կոմիտե
անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հհ քննչական կոմիտե
Անդրանիկ Թևանյանի գործով անցնում է նաև նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը․ «Հրապարակ»
Թերթի տեղեկություններով՝ ներկայում իրավապահները քայլեր են ձեռնարկում նախկին պատգամավորին ներգրավելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Լրտեսության և պետական դավաճանության մեջ մեղադրվող Անդրանիկ Թևանյանի գործով անցնում է նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին անդամ, ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արեգնազ Մանուկյանը։ Այս մասին գրում է
«Հրապարակը»՝ վկայակոչելով իրավապահ համակարգում իրենց աղբյուրին։
Ըստ տեղեկությունների՝ ներկայում քայլեր են ձեռնարկվում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ։
Նշենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը մայիսի 23-ին
2 ամսով կալանավորվեց։ Քննչական կոմիտեի պնդմամբ՝ Թևանյանը 2 տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել 2024 թ. ապրիլին ԱԺ փակ-գաղտնի նիստում կայացած լսումներից՝ սահմանազատման թեմայով։ Հիշեցնենք, որ 2023-ից Թևանյանն ԱԺ պատգամավոր չէր։
Թերթի տեղեկություններով՝ այդ ինֆորմացիան, որն իր մեջ ոչ մի գաղտնիք չի պարունակում, նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին՝ քննության առարկա է նաև այն հանգամանքը, թե ինչպես են ձեռք բերվել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները։