https://arm.sputniknews.ru/20260609/kyhn-dimumner-e-stacel-verahashvarkelu-555-yntrateghamaseri-qvearkutjan-ardjunqnery--103286223.html
ԿԸՀ–ն դիմումներ է ստացել` վերահաշվարկելու 555 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները
ԿԸՀ–ն դիմումներ է ստացել` վերահաշվարկելու 555 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները
Sputnik Արմենիա
Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ԸԸՀ–ները չեն ստացել։ 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T13:43+0400
2026-06-09T13:43+0400
2026-06-09T13:47+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
վերահաշվարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1e/87310407_0:120:1280:840_1920x0_80_0_0_9b09888317b8ae55028038a53fd53e93.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2005 ընտրատեղամասերից 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունը։ Հանձնաժողովից նշում են, որ վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է այսօր` ժամը 11։00–ին։ Ստացած դիմումներն ամփոփելուց հետո ԿԸՀ կայքում կհրապարակվի տեղեկատվություն, թե որ ՏԸՀ-ների քվեարկության արդյունքներն են վերահաշվարկվելու։Վերահաշվարկի աշխատանքներն իրականացվելու են ԸԸՀ–ների նստավայրերում՝ ուղիղ եթերով։ԿԸՀ–ից նաև նշում են, որ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1e/87310407_0:0:1280:960_1920x0_80_0_0_832d8150e2bb5eb51901ed109853e3c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վերահաշվարկ
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վերահաշվարկ
ԿԸՀ–ն դիմումներ է ստացել` վերահաշվարկելու 555 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները
13:43 09.06.2026 (Թարմացված է: 13:47 09.06.2026) Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ԸԸՀ–ները չեն ստացել։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2005 ընտրատեղամասերից 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովից նշում են, որ վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է այսօր` ժամը 11։00–ին։
«Թվով 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից 21–ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։ Թվով 17 ԸԸՀ–ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ստացած դիմումներն ամփոփելուց հետո ԿԸՀ կայքում կհրապարակվի տեղեկատվություն, թե որ ՏԸՀ-ների քվեարկության արդյունքներն են վերահաշվարկվելու։
Վերահաշվարկի աշխատանքներն իրականացվելու են ԸԸՀ–ների նստավայրերում՝ ուղիղ եթերով։
ԿԸՀ–ից նաև նշում են, որ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։