https://arm.sputniknews.ru/20260608/yntrakhakhtumnerin-ev-hetapndumnerin-gnahatakan-ktrvi-vardevanjan-103272520.html
Ընտրախախտումներին և հետապնդումներին գնահատական կտրվի. Վարդևանյան
Ընտրախախտումներին և հետապնդումներին գնահատական կտրվի. Վարդևանյան
Sputnik Արմենիա
Արամ Վարդևանյանը նշում է` առաջիկայում կհավաքագրվեն բոլոր ընտրախախտումները։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T21:37+0400
2026-06-08T21:37+0400
2026-06-08T21:37+0400
արամ վարդևանյան
խախտում
ազգային ժողովի ընտրություններ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103272350_0:0:1137:639_1920x0_80_0_0_9b2d54f4df10e1dd8085f30ff24a237a.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը հայտնել է ընտրախախտումներին գնահատական տալու մասին։ Այս մասին նա խոսել է «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրված տեսանյութում։Նրա խոսքով` խախտում է նաև, որ գործադիր իշխանության ղեկավարը ընտրական գործընթացի սկզբնական փուլում, երբ ԿԸՀ–ն դեռ նոր էր հաշվարկ սկսել` հայտարարում էր ընտրության իբր արդյունքները։Նշենք, որ հունիսի 7-ին անցկացված ԱԺ ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանն» ու «Միասնության թևերը» վերահաշվարկի գործընթաց են սկսել։Ընտրությունների արդյունքների հետ կապված իր անհամաձայնությունը հայտնել է նաև «Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ Նշել են` պատրաստվում են վիճարկել դրանք, քանի որ վստահ են` ընտրություններն անցել են իշխանության համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Խախտումներին, հետապնդումներին գնահատական տրվելու է. Արամ Վարդևանյան
Sputnik Արմենիա
Խախտումներին, հետապնդումներին գնահատական տրվելու է. Արամ Վարդևանյան
2026-06-08T21:37+0400
true
PT1M56S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103272350_131:0:983:639_1920x0_80_0_0_286608e390d6d85d69ad1103665a7ef8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ վարդևանյան, խախտում, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, видео
արամ վարդևանյան, խախտում, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, видео
Ընտրախախտումներին և հետապնդումներին գնահատական կտրվի. Վարդևանյան
Արամ Վարդևանյանը նշում է` առաջիկայում կհավաքագրվեն բոլոր ընտրախախտումները։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը հայտնել է ընտրախախտումներին գնահատական տալու մասին։ Այս մասին նա խոսել է «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրված տեսանյութում։
«Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել, վարչական ռեսուրսը վերածվել է անսահմանափակ չարաշահման գործիքի: Այս և այլ խախտումներին, հետապնդումներին` գնահատական տրվելու է: Առաջիկա օրերին կհավաքագրվեն բոլոր ընտրախախտումները»,– հայտարարեց Վարդևանյանը։
Նրա խոսքով` խախտում է նաև, որ գործադիր իշխանության ղեկավարը ընտրական գործընթացի սկզբնական փուլում, երբ ԿԸՀ–ն դեռ նոր էր հաշվարկ սկսել` հայտարարում էր ընտրության իբր արդյունքները։
Նշենք, որ հունիսի 7-ին անցկացված ԱԺ ընտրություններից հետո
«Բարգավաճ Հայաստանն» ու
«Միասնության թևերը» վերահաշվարկի գործընթաց են սկսել։
Ընտրությունների արդյունքների հետ կապված իր անհամաձայնությունը հայտնել է նաև
«Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ Նշել են` պատրաստվում են վիճարկել դրանք, քանի որ վստահ են` ընտրություններն անցել են իշխանության համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։
Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: