00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դատախազությունը «Արարատցեմենտի» մասնավորեցման հարցով դիմել է դատարան

© Sputnik / Hayk Petrosyan«Արարատցեմենտ» գործարան
«Արարատցեմենտ» գործարան - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Բաժանորդագրվել
Դատախազությունը կառավարությանն առաջարկել է «Արարատցեմենտում» ժամանակավոր կառավարիչ նշանակել։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` քարոզարշավին արված հայտարարությանը և դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մասնավորեցման մասին կառավարության 2002 թվականի որոշումը։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին Լոռու մարզի Շնող համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։ Մայիսի 20-ին ՀՀ դատախազությունը հայտարարեց, որ «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել։
Դատախազությունը պնդում է՝ «Արարատցեմենտի» համար ձևական աճուրդներ են արվել
«Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը»,– ասված է այսօրվա հաղորդագրությունում։
Ըստ դատախազության` ամեն ինչ սկսվել է 2001 թվականին, երբ կառավարությունը որոշել է մրցույթով վաճառել գործարանի պետական բաժնետոմսերը։ Իրավապահ կառույցը հիշեցրել է, որ գնման հայտ էին ներկայացրել շվեյցարական «Holcim» և անգլիական «SK.Ajikawo Group» ընկերությունները. մրցույթում հաղթել էր շվեյցարական կողմը, սակայն շատ չանցած նրանց տնօրենների խորհուրդը հրաժարվել էր ներդրումային ծրագրից։
Ըստ դատախազության ուսումնասիրության՝ մրցույթը ձախողվելուց հետո կառավարությունը խախտել է օրենքով սահմանված 60-օրյա ժամկետն ու այլ պահանջներ, անտեսել է անգլիական «SK.Ajikawo Group» անվանումով ընկերության կողմից նախապես հայտնի գնորդ լինելու հանգամանքը և նշված ընկերությանն ուղղակի վաճառքով օտարելու փոխարեն, «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության 317.003 բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքով մասնավորեցրել է Բելգիայի Թագավորությունում հիմնադրված, ընդամենը 18 հազար 952 եվրոյի չափով կանոնադրական կապիտալ ունեցող, սննդամթերքի, կիսաֆաբրիկատների, տրանսպորտային միջոցների ներկրմամբ և արտահանմամբ, ինչպես նաև լվացքատների, բենզալցակայանների շահագործմամբ զբաղվող և «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսնու՝ Կարապետ Գուլոյանի հորեղբոր՝ Վահագն Գուլոյանի կողմից կառավարվող «Roberto» ՍՊ ընկերությանը:
Կառավարությունն այդ ժամանակ, ըստ դատախազության, բաժնետոմսերի գին է սահմանել 200 000 ԱՄՆ դոլար՝ գնորդին պարտավորեցնելով այն վճարել պայմանագիրը ստորագրելուց հետո 3 բանկային օրվա ընթացքում։
Գլխավոր դատախազությունը հիշեցրել է, որ խախտումներ է հայտնաբերել նաև գործարանին պատկանող հողատարածքների մասնավորեցման հարցում, ինչի հիման վրա 2026 թվականի մայիսի 27-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ պետշահերի պաշտպանության հայցը մտել է դատարան։
Լրահոս
0