00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. աղբյուր

© AP Photo / Mohammed ZaatariԼիբանան. արխիվային լուսանկար
Լիբանան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Բաժանորդագրվել
Աղբյուրի փոխանցմամբ` հարձակման են ենթարկվել Դեյր ազ-Զահրանի և Շուկին բնակավայրերը:
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող երկու բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանցի ռազմադաշտային հրամանատարը։
«Թշնամական (իսրայելական - խմբ.) ավիացիան խախտել է հրադադարի ռեժիմը՝ հարձակվելով երկրի հարավում գտնվող Դեյր ազ-Զահրանի և Շուկին բնակավայրերի վրա», - պատմել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ԱՄՆ-ում Լիբանանի դեսպանատունը հայտնել էր, որ լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը համաձայնել է Իսրայելի հետ կրակի փոխադարձ դադարեցման ամերիկյան առաջարկին՝ պայմանով, որ հարձակումները կդադարեն Լիբանանի ողջ տարածքում:
Անցած գիշեր ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ Վաշինգտոնում լիբանանա-իսրայելական բանակցությունների չորրորդ փուլի արդյունքում հաջողվել է հասնել համաձայնության։
Նեթանյահուն ՑԱԽԱԼ–ին հրամայել է հարվածել Բեյրութի Դահիա թաղամասին
«Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:
Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ:
Լրահոս
0