https://arm.sputniknews.ru/20260604/libanann-u-israjely-hamadzajnel-en-pahpanel-hradadary-petdepartament-102986260.html
Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են պահպանել հրադադարը. Պետդեպ
Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են պահպանել հրադադարը. Պետդեպ
Sputnik Արմենիա
Կստեղծվեն առանձին գոտիներ, որոնք կգտնվեն բացառապես Լիբանանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T08:47+0400
2026-06-04T08:47+0400
2026-06-04T08:50+0400
լիբանան
իսրայել
բանակցություններ
հզբոլլահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52548812_0:0:1600:901_1920x0_80_0_0_6554fdeb846f32701a11d7e51b8f4557.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Լիբանանն ու Իսրայելը ԱՄՆ–ում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնել են պահպանել հրադադարը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։Լիբանանը և Իսրայելը համաձայնել են նաև ստեղծել առանձին գոտիներ, որոնք կգտնվեն բացառապես Լիբանանի զինված ուժերի վերահսկողության ներքո։Նեթանյահուն ՑԱԽԱԼ–ին հրամայել է հարվածել Բեյրութի Դահիա թաղամասին«Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ:
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52548812_260:0:1553:970_1920x0_80_0_0_8a7f72ac44d4493df2c283c2ff76e743.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, իսրայել, բանակցություններ, հզբոլլահ
լիբանան, իսրայել, բանակցություններ, հզբոլլահ
Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են պահպանել հրադադարը. Պետդեպ
08:47 04.06.2026 (Թարմացված է: 08:50 04.06.2026) Կստեղծվեն առանձին գոտիներ, որոնք կգտնվեն բացառապես Լիբանանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Լիբանանն ու Իսրայելը ԱՄՆ–ում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնել են պահպանել հրադադարը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Հրադադարի պահպանումը կախված է «Հզբոլլահի» կողմից կրակի լիակատար դադարեցումից և Լիտանի գետից հարավ գտնվող տարածքներից նրա բոլոր մարտիկների դուրսբերումից»,–նշված է հաղորդագրութան մեջ։
Լիբանանը և Իսրայելը համաձայնել են նաև ստեղծել առանձին գոտիներ, որոնք կգտնվեն բացառապես Լիբանանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
«Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:
Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ: