https://arm.sputniknews.ru/20260601/netanjahun-cakhalin-hramajel-e-harvatsel-bejruti-dahia-taghamasin-102854223.html
Նեթանյահուն ՑԱԽԱԼ–ին հրամայել է հարվածել Բեյրութի Դահիա թաղամասին
Նեթանյահուն ՑԱԽԱԼ–ին հրամայել է հարվածել Բեյրութի Դահիա թաղամասին
Sputnik Արմենիա
Իսրայելի վարչապետը պնդում է, որ որոշումը կայացվել է «Հզբոլլահի» կողմից «հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներից» հետո։ 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T12:22+0400
2026-06-01T12:22+0400
2026-06-01T14:26+0400
լիբանան
իսրայել
իսրայել կաց
բենիամին նեթանյահու
հզբոլլահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_0:22:1600:922_1920x0_80_0_0_681673766a512956a8007de7a9b9b752.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ միասին Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) հրամայել է հարվածել Բեյրութի (Լիբանան) ծայրամասում գտնվող Դահիա թաղամասին։Նեթանյահուի խոսքով՝ որոշումը կայացվել է «Հզբոլլահի» կողմից «հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներից» հետո։ԱՄՆ–ն Իսրայելին և Լիբանանին հրադադարի վերաբերյալ նոր նախաձեռնություն է առաջարկել։ Որպես առաջին քայլ, առաջարկվում է, որ «Հզբոլլահը» դադարեցնի Իսրայելի վրա բոլոր հարձակումները։ Դրա դիմաց Իսրայելը չի սրի հակամարտությունը Բեյրութում։Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով լրագրող է զոհվելՀիշեցնենք` մայիսի 31-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ընդլայնել իր գործողությունները Լիբանանում։ Նրա խոսքով` ռազմական արշավն ավելի շատ ժամանակ կպահանջի, բայց Իսրայելը կվերականգնի անվտանգությունը հյուսիսում։«Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ:
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_27:0:1450:1067_1920x0_80_0_0_fbe3c22c791f2b3f55be05d3ac0b1d26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, իսրայել, իսրայել կաց, բենիամին նեթանյահու, հզբոլլահ
լիբանան, իսրայել, իսրայել կաց, բենիամին նեթանյահու, հզբոլլահ
Նեթանյահուն ՑԱԽԱԼ–ին հրամայել է հարվածել Բեյրութի Դահիա թաղամասին
12:22 01.06.2026 (Թարմացված է: 14:26 01.06.2026) Իսրայելի վարչապետը պնդում է, որ որոշումը կայացվել է «Հզբոլլահի» կողմից «հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներից» հետո։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ միասին Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) հրամայել է հարվածել Բեյրութի (Լիբանան) ծայրամասում գտնվող Դահիա թաղամասին։
Նեթանյահուի խոսքով՝ որոշումը կայացվել է «Հզբոլլահի» կողմից «հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներից» հետո։
«Լիբանանում «Հզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից հրադադարի բազմակի խախտումներից և մեր քաղաքների ու քաղաքացիների վրա հարձակումներից հետո հրամայել եմ Իսրայելի պաշտպանության բանակին, պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ միասին, գրոհել Բեյրութի Դահիա թաղամասում գտնվող ահաբեկչական օբյեկտները», – գրել է Իսրայելի վարչապետը X սոցցանցում։
ԱՄՆ–ն Իսրայելին և Լիբանանին հրադադարի վերաբերյալ նոր նախաձեռնություն է առաջարկել։ Որպես առաջին քայլ, առաջարկվում է, որ «Հզբոլլահը» դադարեցնի Իսրայելի վրա բոլոր հարձակումները։ Դրա դիմաց Իսրայելը չի սրի հակամարտությունը Բեյրութում։
Հիշեցնենք` մայիսի 31-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ընդլայնել իր գործողությունները Լիբանանում։ Նրա խոսքով` ռազմական արշավն ավելի շատ ժամանակ կպահանջի, բայց Իսրայելը կվերականգնի անվտանգությունը հյուսիսում։
«Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:
Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ: