https://arm.sputniknews.ru/20260602/irenq-8-tari-unein-vor-gvone-1-hat-tsiran-tanein-em-shuka-samvel-karapetjan-102909139.html
Իրենք 8 տարի ունեին, որ գոնե 1 հատ ծիրան տանեին ԵՄ շուկա․ Սամվել Կարապետյան
Իրենք 8 տարի ունեին, որ գոնե 1 հատ ծիրան տանեին ԵՄ շուկա․ Սամվել Կարապետյան
Sputnik Արմենիա
Կարապետյանը գալիք ընտրություններում հաղթանակից բացի այլ սցենար չի դիտարկում։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T17:01+0400
2026-06-02T17:01+0400
2026-06-02T17:05+0400
հայաստան
եվրամիություն
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102905933_0:67:1280:787_1920x0_80_0_0_70b6c936b9deeb2c04f2e1a29154f6c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը խիստ կասկածում է, որ գործող իշխանություններին հաջողվելու է ԵՄ երկրների ուղղությամբ արտահանումներ իրականացնել։ Նա այդ մասին ասաց Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում։Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ «բիբարներին տեր կանգնելու» հայտարարությանը, Կարապետյանը նշեց՝ «ինքը չի կարող բիբարին տեր կանգնել, մաքսիմում մի քանի հատ բիբար ուտի»։Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե ՌԴ-ից կիրառվող սահմանափակումներն առնչություն ունեն իր հետ՝ Կարապետյանը հակադարձեց՝ ինքն ինչ կապ կարող է ունենալ, եթե կալանքի մեջ է։«ՌԴ-ի ճնշումները Նիկոլ Փաշինյանի մասին են, ես դրա հետ գործ չունեմ»,- ասաց նա։Գալիք ընտրություններում հնարավոր սցենարների մասով էլ Կարապետյանը վստահ է՝ հաղթելու է, այլ սցենար չի դիտարկում։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից` ծաղիկների ներկրումը, հունիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարեց, որ Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը ՌԴ–ի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն օբյեկտիվ անհրաժեշտության դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102905933_72:0:1209:853_1920x0_80_0_0_50390c34fdda39bbe73ca91752f3a8bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, սամվել կարապետյան
հայաստան, եվրամիություն, սամվել կարապետյան
Իրենք 8 տարի ունեին, որ գոնե 1 հատ ծիրան տանեին ԵՄ շուկա․ Սամվել Կարապետյան
17:01 02.06.2026 (Թարմացված է: 17:05 02.06.2026) Կարապետյանը գալիք ընտրություններում հաղթանակից բացի այլ սցենար չի դիտարկում։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը խիստ կասկածում է, որ գործող իշխանություններին հաջողվելու է ԵՄ երկրների ուղղությամբ արտահանումներ իրականացնել։ Նա այդ մասին ասաց Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում։
«Իրենք 8 տարի ունեին, որ գոնե մի հատ ծիրան տանեին եվրոպական շուկա։ Եթե 8 տարում չեն կարողացել դա անել, ինձ թվում է՝ հնարավորություն չեն ունենա»,- ասաց Կարապետյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝
«բիբարներին տեր կանգնելու» հայտարարությանը, Կարապետյանը նշեց՝ «ինքը չի կարող բիբարին տեր կանգնել, մաքսիմում մի քանի հատ բիբար ուտի»։
Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե ՌԴ-ից կիրառվող սահմանափակումներն առնչություն ունեն իր հետ՝ Կարապետյանը հակադարձեց՝ ինքն ինչ կապ կարող է ունենալ, եթե կալանքի մեջ է։
«ՌԴ-ի ճնշումները Նիկոլ Փաշինյանի մասին են, ես դրա հետ գործ չունեմ»,- ասաց նա։
Գալիք ընտրություններում հնարավոր սցենարների մասով էլ Կարապետյանը վստահ է՝ հաղթելու է, այլ սցենար չի դիտարկում։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից
սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից`
ծաղիկների ներկրումը, հունիսի 3-ից`
խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը
հայտարարեց, որ Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը ՌԴ–ի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն օբյեկտիվ անհրաժեշտության դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար: