00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ–ն այլ շուկաներից կգնի այն ապրանքները, որոնց ներկրումը Հայաստանից արգելվել է. Ռեշետնիկով

© Photo : official site of the Prime Minister of RAԼոլիկի ջերմոց
Լոլիկի ջերմոց - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2026
Բաժանորդագրվել
ՌԴ տնտեսական զարգացման նախարարը նշել է, որ Ռուսաստանն իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայաստանից Ռուսաստան պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը գնաճի վրա ազդեցություն չի ունենա և որևէ խնդիր չի առաջացնի։ Այս մասին «Իզվեստիային» հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
«Մեր շուկաներում ազդեցություն չի լինի։ Երեկ ինձ հարցնում էին՝ ի՞նչ է լինելու գնաճի հետ, և այլն։ Մենք վիճակագրորեն որևէ խնդիր չենք արձանագրել»,– ասել է նախարարը։
Նա հավելել է, որ Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։

«Դա ոչ մի խնդիր չի առաջացնի»,– ընդգծել է տնտեսական զարգացման նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 28–ին Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ մայիսի 30–ից սահմանափակում է Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրումը՝ բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով: Մայիսի 22–ից գերատեսչությունը ժամանակավորապես սահմանափակել է երկրից ծաղիկների ներկրումը։ Այդ որոշումներն ընդունվել են Ռուսաստան հայկական պտուղ–բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով։
Հայաստանի գյուղմթերքը վերջին շրջանում չի համապատասխանում ՌԴ պահանջներին. Ռոսսելխոզնադզոր
Լրահոս
0