https://arm.sputniknews.ru/20260602/rusastany-ksahmanapaki-hajastanic-khndzvori-smbuki-kartvofili-ev-chreri-nerkrumy-102908517.html
Ռուսաստանը կսահմանափակի Հայաստանից խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը
Ռուսաստանը կսահմանափակի Հայաստանից խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը
Sputnik Արմենիա
Սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, մինչև ապրանքների անվտանգության և վերահսկողության մեխանիզմներ մշակվեն։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T16:37+0400
2026-06-02T16:37+0400
2026-06-02T16:50+0400
հայաստան
խնձոր
տանձ
սմբուկ
արտահանում
կարտոֆիլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38931645_0:68:1600:968_1920x0_80_0_0_c20d589c25d556a650fa211a44ca7836.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրման համար: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Բացի այդ, ժամանակավորապես սահմանափակվել է նշված արտադրանքի տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներ։Ռոսսելխոզնադզորը պարզաբանել է, որ որոշումը պայմանավորված է բուսասանիտարական կարանտինի ենթակա ապրանքների ներմուծումը հայտնաբերելու և կանխելու մեխանիզմների բացակայությամբ։Սահմանափակումները կգործեն մինչև վերահսկողության համապատասխան մեխանիզմների մշակումը։Հիշեցնենք` մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38931645_89:0:1512:1067_1920x0_80_0_0_26f0270310c5b99cb783b130a0c52bac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խնձոր, տանձ, սմբուկ, արտահանում, կարտոֆիլ
հայաստան, խնձոր, տանձ, սմբուկ, արտահանում, կարտոֆիլ
Ռուսաստանը կսահմանափակի Հայաստանից խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը
16:37 02.06.2026 (Թարմացված է: 16:50 02.06.2026) Սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, մինչև ապրանքների անվտանգության և վերահսկողության մեխանիզմներ մշակվեն։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրման համար: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Բացի այդ, ժամանակավորապես սահմանափակվել է նշված արտադրանքի տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներ։
Ռոսսելխոզնադզորը պարզաբանել է, որ որոշումը պայմանավորված է բուսասանիտարական կարանտինի ենթակա ապրանքների ներմուծումը հայտնաբերելու և կանխելու մեխանիզմների բացակայությամբ։
Սահմանափակումները կգործեն մինչև վերահսկողության համապատասխան մեխանիզմների մշակումը։
«Սա ևս մեկ անգամ հաստատում է կառուցվածքային խնդիրների առկայությունը Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում, որը չի կարողանում իրականացնել իր լիազորությունները գյուղատնտեսական արտադրողների վերահսկողության ոլորտում», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք` մայիսի 25-ին
հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։
2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից
սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից։