00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՄ–ն ՀՀ–ին 2,2 մլն եվրո է հատկացնում վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու համար

© SputnikՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2026
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումն ամենաուշը 2 տարուց կլինի:
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Եվրամիությունը Հայաստանին 2.2 միլիոն եվրո է հատկացնում վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Հունիսի 1-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի մեկնարկի արարողությունը։
Եվրամիության ֆինանսավորումը կուղղվի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ համակարգի բարեփոխումներին։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է` սա Հայաստանում առաջին ծրագիրն է, որն ուղղակիորեն աջակցում է վիզաների ազատականացման գործընթացին։ Նրա խոսքով՝ ծրագիրը կարևոր քայլ է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման, ՀՀ քաղաքացիների ազատ և արժանապատիվ տեղաշարժի հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև մարդկային կապերի ամրապնդման ճանապարհին։
Հիշեցնենք` Եվրոպական միության խորհուրդը 2024 թ. հուլիսի 22-ին հավանություն տվեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին։ Նույն թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության պաշտոնական մեկնարկի մասին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի մայիսին հայտարարեց, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումն ամենաուշը 2 տարուց կլինի: Իսկ ընդամենը 1 տարի առաջ՝ 2025 թվականի ապրիլին, ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտնել էր, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը գործնականում իրական կլինի առնվազն 4-5 տարուց հետո։ Նրա խոսքով՝ պետք է առնվազն գործողությունների պլան ունենալ, որ հասկանան` ինչ են անում։
Լրահոս
0