https://arm.sputniknews.ru/20250407/emi-het-vizajin-rezhimi-azatakanacman-hamar-arnvazn-4-5-tari-e-petq-davtjan-87581995.html
ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար առնվազն 4-5 տարի է պետք. Դավթյան
ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար առնվազն 4-5 տարի է պետք. Դավթյան
Sputnik Արմենիա
Վիզաների ազատականացման համար ԵՄ–ն կարող է պահանջել նվազեցնել ԵՄ երկրներում ապաստան հայցող քաղաքացիների թիվը։ 07.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-07T13:52+0400
2025-04-07T13:52+0400
2025-04-07T16:44+0400
վիզա
անձնագրային և վիզաների վարչություն
եվրամիություն
նելլի դավթյան
կենսաչափական անձնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/10/81903586_0:65:1600:965_1920x0_80_0_0_2ff8c1ef4f3a1994432685f88ca61e06.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը գործնականում իրական կլինի առնվազն 4-5 տարուց հետո։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:Այս համատեքստում նա նշեց, որ եվրոպացի փորձագետները տպավորված են Հայաստանի արդյունքներով։ Նրա խոսքով ՝ 20-ից ավելի մասնագետներ ուսումնասիրել են տարբեր ոլորտներ և շուտով առանձին զեկույցներ կներկայացնեն, որոնցում կլինեն կոնկրետ գնահատականներ:Կընտրվի անձնագրերի և ID քարտերի նոր մատակարար. ՆԳ նախարարը մանրամասներ ներկայացրեց«Իմ նշած ժամկետները հարաբերական են նաև այս առումով, քանի որ մեր առջև տարբեր խնդիրներ են, միայն կենսաչափական համակարգի ներդրումը չէ։ Օրինակ, կարող են պահանջել նվազեցնել ԵՄ երկրներում ապաստան հայցող քաղաքացիների թիվը, որոնք 2023 թվականին ավելի քան 5 հազար էին, իսկ 2024 թվականին՝ ավելի քան 6 հազար։ Մենք պետք է փոխենք մարդկանց մտածելակերպն ու միգրացիոն վարքը», - նշեց նա։Նելլի Դավթյանը նշեց, որ շատ կարևոր են միգրացիայի կառավարման, անձնական տվյալների պաշտպանության, մարդու իրավունքների և իրավապահ մարմինների աշխատանքի գործընթացի վերաբերյալ երկրի ցուցանիշները:Հայտնի է, թե Հայաստանում որ ընկերությունը կզբաղվի կենսաչափական անձնագրերի արտադրությամբ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/10/81903586_0:0:1421:1065_1920x0_80_0_0_b1352d76f6271a6b302e497185f7c4a2.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիզա, անձնագրային և վիզաների վարչություն, եվրամիություն, նելլի դավթյան, կենսաչափական անձնագիր
վիզա, անձնագրային և վիզաների վարչություն, եվրամիություն, նելլի դավթյան, կենսաչափական անձնագիր
ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար առնվազն 4-5 տարի է պետք. Դավթյան
13:52 07.04.2025 (Թարմացված է: 16:44 07.04.2025) Վիզաների ազատականացման համար ԵՄ–ն կարող է պահանջել նվազեցնել ԵՄ երկրներում ապաստան հայցող քաղաքացիների թիվը։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը գործնականում իրական կլինի առնվազն 4-5 տարուց հետո։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:
«Սա որպես հիմք ընդունել և եզրակացություններ անել` վաղ է, այս ժամկետը ես նշեցի` միայն հիմք ընդունելով այլ երկրների փորձը։ Պետք է առնվազն գործողությունների պլան ունենանք, որ հասկանանք` ինչ ենք անում։ Ոչ ոք մեր առջև ժամկետներ չի դնում, թե երբ մենք պետք է ավարտենք աշխատանքը։ Բայց երբ այն ավարտենք, այդ ժամանակ էլ կլինի վիզային ռեժիմի ազատականացում», - ընդգծեց Դավթյանը։
Այս համատեքստում նա նշեց, որ եվրոպացի փորձագետները տպավորված են Հայաստանի արդյունքներով։ Նրա խոսքով ՝ 20-ից ավելի մասնագետներ ուսումնասիրել են տարբեր ոլորտներ և շուտով առանձին զեկույցներ կներկայացնեն, որոնցում կլինեն կոնկրետ գնահատականներ:
«Իմ նշած ժամկետները հարաբերական են նաև այս առումով, քանի որ մեր առջև տարբեր խնդիրներ են, միայն կենսաչափական համակարգի ներդրումը չէ։ Օրինակ, կարող են պահանջել նվազեցնել ԵՄ երկրներում ապաստան հայցող քաղաքացիների թիվը, որոնք 2023 թվականին ավելի քան 5 հազար էին, իսկ 2024 թվականին՝ ավելի քան 6 հազար։ Մենք պետք է փոխենք մարդկանց մտածելակերպն ու միգրացիոն վարքը», - նշեց նա։
Նելլի Դավթյանը նշեց, որ շատ կարևոր են միգրացիայի կառավարման, անձնական տվյալների պաշտպանության, մարդու իրավունքների և իրավապահ մարմինների աշխատանքի գործընթացի վերաբերյալ երկրի ցուցանիշները: