https://arm.sputniknews.ru/20260524/amenaushy-erku-taruc-kunenanq-hh-em-vizaneri-azatakanacum-nikvol-pashinjan-102557198.html
Ամենաուշը երկու տարուց կունենանք ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացում. Նիկոլ Փաշինյան
Ամենաուշը երկու տարուց կունենանք ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացում. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը վստահեցնում է՝ 2018-2025 թթ. Հայաստանից դեպի Եվրամիություն մեկնած քաղաքացիների թիվը 500 տոկոսով աճել է: 24.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-24T15:06+0400
2026-05-24T15:06+0400
2026-05-24T15:24+0400
վիզա
նիկոլ փաշինյան
եվրամիություն
շիրակի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/02/59070577_0:192:1601:1092_1920x0_80_0_0_c29121ae877374b6d9d453dc3651d787.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումն ամենաուշը 2 տարուց կլինի: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Շիրակի մարզում՝ Մարալիկում քարոզարշավի ժամանակ:Ընդգծեց՝ շիրակցիները կկարողանան «Շիրակ» միջազգային օդանավակայանից մեկնել եվրոպական որևէ երկիր, ու այդ ժամանակ անհրաժեշտ է լինելու միայն անձնագիր և տվյալ ուղղությամբ տոմս:Հիշեցնենք, որ ընդամենը 1 տարի առաջ՝ 2025 թվականի ապրիլին ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտնել էր, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը գործնականում իրական կլինի առնվազն 4-5 տարուց հետո։ Նրա խոսքով՝ պետք է առնվազն գործողությունների պլան ունենալ, որ հասկանան` ինչ են անում։Եվրոպական միության խորհուրդը 2024 թ. հուլիսի 22-ին հավանություն է տվել ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին։ Իսկ նույն թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության պաշտոնական մեկնարկի մասին:
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/02/59070577_0:0:1601:1200_1920x0_80_0_0_d6c50d83d9f0e687d12f5413ced10bca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիզա, նիկոլ փաշինյան, եվրամիություն, շիրակի մարզ
վիզա, նիկոլ փաշինյան, եվրամիություն, շիրակի մարզ
Ամենաուշը երկու տարուց կունենանք ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացում. Նիկոլ Փաշինյան
15:06 24.05.2026 (Թարմացված է: 15:24 24.05.2026) Փաշինյանը վստահեցնում է՝ 2018-2025 թթ. Հայաստանից դեպի Եվրամիություն մեկնած քաղաքացիների թիվը 500 տոկոսով աճել է:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումն ամենաուշը 2 տարուց կլինի: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Շիրակի մարզում՝ Մարալիկում քարոզարշավի ժամանակ:
«ՀՀ քաղաքացիները երկար ժամանակ է, որ բողոքում են դեպի ԵՄ քաղաքներ այցելելու համար վիզա ստանալու բարդություններից: Մեզ ասում են՝ ԵՄ-ի հետ այդքան լավ հարաբերություններ ունեք, մի հաը վիզայի հարց չեք կարողանում լուծել: Պատճառն այն է, որ 2018-2025 թթ. Հայաստանից դեպի Եվրամիություն մեկնած քաղաքացիների թիվը 500 տոկոսով աճել է: Եվրոպական երկրների դեսպանատները չեն հասցնում այդ քաղաքացիների հոսքերն ընդունել: Հիմա մենք ասում են՝ ամենաուշը 2 տարուց մենք կունենանք ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացում»,- ասաց արձակուրդում գտնվող վարչապետը:
Ընդգծեց՝ շիրակցիները կկարողանան «Շիրակ» միջազգային օդանավակայանից մեկնել եվրոպական որևէ երկիր, ու այդ ժամանակ անհրաժեշտ է լինելու միայն անձնագիր և տվյալ ուղղությամբ տոմս:
Հիշեցնենք, որ ընդամենը 1 տարի առաջ՝ 2025 թվականի ապրիլին ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը
հայտնել էր, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը գործնականում իրական կլինի առնվազն 4-5 տարուց հետո։ Նրա խոսքով՝ պետք է առնվազն գործողությունների պլան ունենալ, որ հասկանան` ինչ են անում։
Եվրոպական միության խորհուրդը 2024 թ. հուլիսի 22-ին հավանություն է տվել ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին։ Իսկ նույն թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության պաշտոնական մեկնարկի մասին: