00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
09:59
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Տեղական ձկնարտադրողներին ամենաբարձր ամբիոններից ԵՄ շուկա խոստանալը դեմագոգիա է. Աթոյան

Երևանի լճերը
Երևանի լճերը - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2026
Երևանի լճերը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 21-27-ը ստուգել են իրականացրել ձկների վերամշակման հայաստանյան ձեռնարկություններում։ Գերատեսչությունը հայտնել է, որ ձեռնարկությունների 50% հրաժարվել է ստուգումներից, իսկ ստուգվածներից միայն երկուսն են համապատասխան եղել չափանիշներին։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Հայաստանյան ձկնարտադրողները ստիպված կլինեն նվազեցնել իրենց արտադրական ծավալները, արտադրեն այնքան, ինչքան կկարողանան իրացնել. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը` մեկնաբանելով ՌԴ արտահանման հետ կապված խնդիրները։
Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ Հայաստանը պետք է կասեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի ռուսաստանյան ստացողների անասնաբուժական հավաստագրումը բոլոր ընկերություններում` բացառությամբ երկուսի, որոնք անցել են ստուգումը։ Ընկերությունը մայիսի 21-27-ը ստուգել է ձկների վերամշակման ձեռնարկությունները ՀՀ-ում, դրանց 50% հրաժարվել է ստուգումներից։
Ստուգման արդյունքների հիման վրա արտահանման թույլտվություն են ստացել «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ընկերությունները։
Աթոյանի գնահատմամբ` 2 ընկերությունների ընտրությունը պայմանավորված է դրանց աշխատանքի ճիշտ կազմակերպմամբ։ Մյուսները, նրա խոսքով, ստիպված կլինեն ավելի հետևողական լինել իրենց արտադրանքին ներկայացվող պահանջներին։
Պաշտոնական տվյալներով` այսօր ՀՀ–ից ՌԴ տարեկան մի քանի 100 տոննա ձկնամթերք է արտահանվում։ Արտահանման ծավալների նվազման հետևանքով, միության նախագահի կարծիքով, հայաստանցի ձկնարտադրողները ֆինանսական խնդիրներից բացի նաև արտադրական ծավալների նվազեցման ռիսկի առաջ կկանգնեն, հատկապես` պետական աջակցության բացակայության պայմաններում։
«Ամեն մեկն իր գլխի ճարը պետք է տեսնի։ Պետությունը կօգնի, թե չի օգնի, ինչքանով կարողանա օգնել, ինչպես կօգնի ձկնարտադրողին, հայտնի չէ։ Գուցե շատ պատասխանատու արտահայտություն եմ թույլ տալիս, բայց պետությունը շատ բան կարող է անել, եթե իմանա՝ ինչ անի ու ինչպես անի»,– ասում է Աթոյանը։
Ինչ վերաբերում է ԵՄ արտահանման հնարավորություններին, Արթուր Աթոյանի պնդմամբ, հայաստանյան ձկնաբուծարանների միայն արտաքին տեսքը` տարածքը, լճերը, բավական են հասկանալու համար, որ դրանց ավելի քան 70-80 տոկոսը հեռու են Եվրոպայի պահանջներից։ Այս պայմաններում տեղական արտադրողներին ամենաբարձր ամբիոններից ԵՄ շուկա խոստանալը, նրա որակմամբ, ուղղակի դեմագոգիա է։
«1-1.5 տարի առաջ լուրերով լսում ենք պետական կառույցի ներկայացուցիչի կողմից, որ ոգևորված ասում է, թե եվրոպական շուկան արդեն բաց է մեզ համար, կարող ենք արտահանել։ Տեսեք ինչ են խոսում, չեն էլ ամաչում։ Մարդ այդքան դեմագոգ կարո՞ղ է լինել։ Դա նշանակում է, որ իրենք ոլորտին ծանոթ չեն, ոլորտը չեն պատկերացնում, չեն ուսումնասիրել։ Ոլորտին ծանոթ մարդը ո՞նց կարող է նման հայտարարություն անել»,– ասում է Աթոյանը։
Հիշեցնենք` մայիսի 15–ին հայտնի դարձավ, որ հայկական կողմի խնդրանքով Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կիրականացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները ՌԴ դադարեցվել էին կեղծված ձկնամթերքի (ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող) ներկրման կասկածի պատճառով: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել է ՀՀ–ից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը։ Խոսելով անասնաբուծական մթերքների մատակարարման հետ կապված խնդիրների մասին՝ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտն ասել էր` առաքվող որոշ ապրանքներ կարող են ոչ հայկական ծագում ունենալ։ Հայաստանի լեռնային գետերի իշխան ձուկը, նրա խոսքով, ոչ մի կերպ չի կարող նման լինել նորվեգականին։
Լրահոս
0