https://arm.sputniknews.ru/20260601/henc-pashinjani-karavarutjunn-e-dzakhvoghel-evraintegraciaji-ughghutjuny-levvon-zurabjan-102867409.html
Հենց Փաշինյանի կառավարությունն է ձախողել եվրաինտեգրացիայի ուղղությունը․ Լևոն Զուրաբյան
Հենց Փաշինյանի կառավարությունն է ձախողել եվրաինտեգրացիայի ուղղությունը․ Լևոն Զուրաբյան
Sputnik Արմենիա
Եթե առանց տնտեսական հիմքեր նախապատրաստելու քաղաքական գործընթացներն արագացվում են, ապա հայտնվում ես ծանր իրավիճակում, որի առաջ հիմա Հայաստանն է կանգնել։ 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T16:30+0400
2026-06-01T16:30+0400
2026-06-01T16:33+0400
լևոն զուրաբյան
հայ ազգային կոնգրես (հակ)
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101868948_0:84:1600:984_1920x0_80_0_0_70fa1b38b5c1e248cd4c891c66a349de.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Եվրաինտեգրացիայի ուղղությունը, առնվազն տնտեսական հիմքերի առումով, ձախողել է հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասում է ՀԱԿ փոխնախագահ, կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։Ըստ նրա՝ թեպետ հայտարարվում է դեպի Եվրոպա գնալու մասին, իսկ դա նշանակում է, թե մեր արտադրանքը պետք է բարձրացնենք եվրոպական ստանդարտներին և մտնենք եվրոպական շուկա, լրիվ հակառակ պատկերն ենք տեսնում։ Նրա խոսքով՝ եթե 2018թ․ Ռուսաստանի բաժնեմասը մեր երկրի արտահանման ծավալում 27 տոկոս էր, դրանից հետո կտրուկ աճել է՝ 2022թ․-ին հասնելով 47 տոկոսի։ Ու նման պայմաններում այսօր մեծ թվով արտահանողներ բավականին ծանր դրության մեջ են հայտնվել՝ Ռուսաստանի կողմից մտցված սահմանափակումների պատճառով։ Որոշ մարդիկ արդեն սնանկացման եզրին, փոքր և միջին բիզնեսը մեծ հարված է ստացել։ Հունվարից ապրիլ արտահանման ծավալը 3,3 տոկոսով նվազել է։ Նրա խոսքով՝ վերջին սահմանափակումների հաշվարկը շատ ավելի ցավոտ է լինելու և ավելի մեծ խնդիրներ է առաջացնում։ «Սա Նիկոլ Փաշինյանի չհաշվարկված, եթե չասեմ՝ հիմար քաղաքականության հետևանքն է»,- հայտարարեց Զուրաբյանը։Վստահ է, որ հիմա ստեղծված իրավիճակը ճանապարհ է դեպի տնտեսական ճգնաժամ։ Զուրաբյանը կարծում է, որ այս «կուրսը» ոչ միայն սխալ, չհաշվարկված քաղաքականության հետևանք է, այլև նախընտրական բաղադրիչներ ունի։ Փաշինյանը ցանկանում էր ընտրություններից առաջ Արևմուտքի աջակցությունը ստանալ։Հավելենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 28-ին հայտնեց, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը։ Գերատեսչությունը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է նաև Հայաստանից ծաղիկների ներկրումը։ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից Ռուսաստան պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումն իրենց երկրի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Գնդակը գտնվում է մեր դաշտում. Խոսրով Հարությունյանը` ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101868948_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3c8c12a14aaf5b9a1f18ea22cd51e388.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն զուրաբյան, հայ ազգային կոնգրես (հակ), նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, տնտեսություն
լևոն զուրաբյան, հայ ազգային կոնգրես (հակ), նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, տնտեսություն
Հենց Փաշինյանի կառավարությունն է ձախողել եվրաինտեգրացիայի ուղղությունը․ Լևոն Զուրաբյան
16:30 01.06.2026 (Թարմացված է: 16:33 01.06.2026) Եթե առանց տնտեսական հիմքեր նախապատրաստելու քաղաքական գործընթացներն արագացվում են, ապա հայտնվում ես ծանր իրավիճակում, որի առաջ հիմա Հայաստանն է կանգնել։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Եվրաինտեգրացիայի ուղղությունը, առնվազն տնտեսական հիմքերի առումով, ձախողել է հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված
տեսանյութում ասում է ՀԱԿ փոխնախագահ, կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Ըստ նրա՝ թեպետ հայտարարվում է դեպի Եվրոպա գնալու մասին, իսկ դա նշանակում է, թե մեր արտադրանքը պետք է բարձրացնենք եվրոպական ստանդարտներին և մտնենք եվրոպական շուկա, լրիվ հակառակ պատկերն ենք տեսնում։ Նրա խոսքով՝ եթե 2018թ․ Ռուսաստանի բաժնեմասը մեր երկրի արտահանման ծավալում 27 տոկոս էր, դրանից հետո կտրուկ աճել է՝ 2022թ․-ին հասնելով 47 տոկոսի։ Ու նման պայմաններում այսօր մեծ թվով արտահանողներ բավականին ծանր դրության մեջ են հայտնվել՝ Ռուսաստանի կողմից մտցված սահմանափակումների պատճառով։ Որոշ մարդիկ արդեն սնանկացման եզրին, փոքր և միջին բիզնեսը մեծ հարված է ստացել։
«Եթե դու ուզում ես ինտեգրացիա կատարել դեպի եվրոպական շուկա, դու պետք է էդ ուղղությամբ աշխատես։ Ամբողջ խնդիրը նրանից է, որ Նիկոլ Փաշինյանը կառքը դրել է ձիուց առաջ։ Ձին պետք է քաշի կառքը, ոչ թե հակառակը։ Եթե դու քաղաքական պրոցեսներն արագացնում ես՝ առանց նախապատրաստելու տնտեսական հիմքերը, դու հայտնվում ես էս վիճակում»,- նշեց Զուրաբյանը։
Հունվարից ապրիլ արտահանման ծավալը 3,3 տոկոսով նվազել է։ Նրա խոսքով՝ վերջին սահմանափակումների հաշվարկը շատ ավելի ցավոտ է լինելու և ավելի մեծ խնդիրներ է առաջացնում։
«Սա Նիկոլ Փաշինյանի չհաշվարկված, եթե չասեմ՝ հիմար քաղաքականության հետևանքն է»,- հայտարարեց Զուրաբյանը։
Վստահ է, որ հիմա ստեղծված իրավիճակը ճանապարհ է դեպի տնտեսական ճգնաժամ։
Զուրաբյանը կարծում է, որ այս «կուրսը» ոչ միայն սխալ, չհաշվարկված քաղաքականության հետևանք է, այլև նախընտրական բաղադրիչներ ունի։ Փաշինյանը ցանկանում էր ընտրություններից առաջ Արևմուտքի աջակցությունը ստանալ։
Հավելենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 28-ին
հայտնեց, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը։ Գերատեսչությունը մայիսի 22-ից ժամանակավորապես
սահմանափակել է նաև Հայաստանից ծաղիկների ներկրումը։
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը
հայտարարել է, որ Հայաստանից Ռուսաստան պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումն իրենց երկրի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը
որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։