00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գնդակը գտնվում է մեր դաշտում. Խոսրով Հարությունյանը` ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին

Բաժանորդագրվել
ՀՀ նախկին վարչապետը համոզված է, որ Հայաստանի նպատակը պետք է լինի արտաքին կապերը հնարավորին չափով դիվերսիֆիկացնել, բայց այդ հարաբերությունները չի կարել ձևավորել Հայաստանի բարեկամ երկրներին վտանգելու կամ նրանց շահերը անտեսելու ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն ակնհայտ զգացնել է տալիս մի շատ պարզ բան, որ Հայաստանի Հանրապետությունն իր բնականոն կենսագործունեությունն ապահովում է Ռուսաստանի աջակցության, այդ թվում տնտեսական շատ լուրջ աջակցության շնորհիվ, ուստի պետք է դրա հետ հաշվի նստել։ Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Ռուսաստանն ասում է` բարի եղեք հաշվի նստել մեր հետաքրքրությունների հետ»,–նշեց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ համոզված չէ, որ ՌԴ սահմանափակումները Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու լավագույն մեթոդն են, սակայն Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող մի բարեկամ երկրի շահերն անտեսելով այլ երկրների հետ հարաբերություններ ունենալ։

«Նույնն այնում է նաև ԱՄՆ նախագահ Թրամփը։ Նա նույնիսկ իր զինակիցներն է ասում` ուզո՞ւմ եք, ես ձեզ օգնեմ, բարի եղեք, իմ հետաքրքրությունների հետ հաշվի նստեք։ Մեծ պետությունների քաղաքական վարքագիծը այս կոնտեքստում միանգամայն ըմբռնելի է, կրկնում եմ, ես, օրինակ, խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով, բայց այս առումով գնդակը հիմնականում գտնվում է մեր դաշտում»,–ասաց Հարությունյանը։

Նախկին վարչապետը համոզված է, որ Հայաստանի նպատակը պետք է լինի արտաքին կապերը հնարավորին չափով դիվերսիֆիկացնել, բայց այդ հարաբերությունները չի կարել ձևավորել Հայաստանի բարեկամ երկրներին վտանգելու կամ նրանց շահերը անտեսելու ճանապարհով։
Հավելենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 28-ին հայտնեց, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը։ Գերատեսչությունը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է նաև Հայաստանից ծաղիկների ներկրումը։
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից Ռուսաստան պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումն իրենց երկրի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Լրահոս
0