https://arm.sputniknews.ru/20260529/lvos-anjelesum-mahacats-en-hajtnaberel-hajazgi-yntaniqi-andamnerin-102763602.html
Լոս Անջելեսում մահացած են հայտնաբերել հայազգի ընտանիքի անդամներին
Լոս Անջելեսում մահացած են հայտնաբերել հայազգի ընտանիքի անդամներին
Sputnik Արմենիա
Քննիչները կարծում են, որ կրակոցները արձակել է ընտանիքի մայրը։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T13:43+0400
2026-05-29T13:43+0400
2026-05-29T13:50+0400
ամն
լոս անջելես
հայեր
մահ
ընտանիք
սպանություն
ինքնասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1054/07/10540743_0:171:1600:1071_1920x0_80_0_0_3d829e41f32c2420397bd5732b0dc66f.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքում մահացած են հայտնաբերել հայազգի ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։Ոստիկանները տղամարդու, կնոջ և երկու երեխաների մարմինները (մեկը` նորածին) հայտնաբերել են տան ներսում։ Ոստիկանություն զանգահարել են հարևանները ու ասել, որ տնից կրակոցի ձայներ են լսվել։Տղամարդու ինքնությունը պարզվել է` 31-ամյա Խաժակ Բասմաջյան։ Երեխաներից մեկը 2 տարեկան տղա է (Ալեք), մյուսը` մի քանի օրական աղջիկ (Էլլա)։ Կինը մոտ 30 տարեկան է։ Ըստ քննիչների` հենց նա է սպանել ընտանիքի անդամներին, իսկ հետո ինքնասպան է եղել։Կրակոցների պատճառը դեռ պարզվում է։ Հարևաններից մեկը ենթադրել է, որ կինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, հնարավոր է՝ պատճառը հետծննդաբերական դեպրեսիան է եղել, բայց պաշտոնական հաստատում դեռ չկա։Դանակահարություն և կրակոցներ Նորապատում. կա 3 զոհ, բոլորը նույն ընտանիքից են
ամն
լոս անջելես
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1054/07/10540743_86:0:1514:1071_1920x0_80_0_0_536658298ffbc5ed9ed84e40472e2aba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, լոս անջելես, հայեր, մահ, ընտանիք, սպանություն, ինքնասպանություն
ամն, լոս անջելես, հայեր, մահ, ընտանիք, սպանություն, ինքնասպանություն
Լոս Անջելեսում մահացած են հայտնաբերել հայազգի ընտանիքի անդամներին
13:43 29.05.2026 (Թարմացված է: 13:50 29.05.2026) Քննիչները կարծում են, որ կրակոցները արձակել է ընտանիքի մայրը։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքում մահացած են հայտնաբերել հայազգի ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում են ամերիկյան
լրատվամիջոցները։
Ոստիկանները տղամարդու, կնոջ և երկու երեխաների մարմինները (մեկը` նորածին) հայտնաբերել են տան ներսում։ Ոստիկանություն զանգահարել են հարևանները ու ասել, որ տնից կրակոցի ձայներ են լսվել։
Տղամարդու ինքնությունը պարզվել է` 31-ամյա Խաժակ Բասմաջյան։ Երեխաներից մեկը 2 տարեկան տղա է (Ալեք), մյուսը` մի քանի օրական աղջիկ (Էլլա)։ Կինը մոտ 30 տարեկան է։ Ըստ քննիչների` հենց նա է սպանել ընտանիքի անդամներին, իսկ հետո ինքնասպան է եղել։
Կրակոցների պատճառը դեռ պարզվում է։ Հարևաններից մեկը ենթադրել է, որ կինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, հնարավոր է՝ պատճառը հետծննդաբերական դեպրեսիան է եղել, բայց պաշտոնական հաստատում դեռ չկա։