00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
14 ր
Ուղիղ եթեր
10:14
32 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
15 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԱՏՄ նիստում Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է ընդունվել. Ուշակով

© SputnikՄհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2026
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարները քննարկել են ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը:
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և հայտարարություն են ընդունել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Ուշակովը հստակեցրել է, որ հայկական կողմը չի դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպման համար։
«Առանձին քննարկում նախատեսված չէր։ Եվ հարցում նույնպես չի եղել», - ասել Է Ուշակովը լրագրողներին։
Այսօր Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով գագաթնաժողովը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը, ինչպես նաև դիտորդ պետությունները՝ Ուզբեկստանը, Կուբան և Իրանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Լրահոս
0