https://arm.sputniknews.ru/20260529/eatm-erkrneri-pvokhadardz-arevtury-2026-tvakanin-kgerazanci-100-mlrd-dvolary-tvokaev-102768076.html
ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2026 թվականին կգերազանցի 100 մլրդ դոլարը. Տոկաև
ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2026 թվականին կգերազանցի 100 մլրդ դոլարը. Տոկաև
Sputnik Արմենիա
Միության երկրների միասնական ՀՆԱ–ի տվյալներով` 2026-2027 թվականներին կանխատեսվում է 2,5 % աճ։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T14:39+0400
2026-05-29T14:39+0400
2026-05-29T14:42+0400
կասիմ-ժոմարտ տոկաև
եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը երևանում
ղազախստան
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
աստանա
հնա (համախառը ներքին արդյունք)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102764559_0:0:1500:844_1920x0_80_0_0_7e8cb14af7982a56269fc2102d6fa6fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը, ըստ կանխատեսումների, 2026 թվականին կաճի 6%-ով և կգերազանցի 100 մլրդ դոլարը։ Այս մասին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։Նրա խոսքով՝ միության երկրների ընդհանուր ՀՆԱ-ի տվյալներով` 2026-2027 թվականներին կանխատեսվում է 2,5 % աճ։Ղազախստանի նախագահը կարևորել է արհեստական բանականության պատասխանատու օգտագործման մասին համատեղ հայտարարությունը՝ այդ ճյուղի զարգացմանը և տնտեսության թվայնացմանը հարմարվելու համար: Նա հիշեցրել է, որ աշխարհում ԱԲ ոլորտում ներդրումներն արդեն գերազանցել են 1 տրլն դոլարը։Սկզբունքային հարց է. ԱՊՀ գլխավոր քարտուղարը՝ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի հարցով Հայաստանի որոշման մասինՏոկաևի խոսքով` թվայնացումը կարևոր է հատկապես լոգիստիկայի ոլորտում։ Մասնավորապես, եվրասիական տրանսպորտային կառուցվածքն ավելի քան 50 հազար կմ ընդհանուր երկարությամբ երթուղիների ցանց է: Նա նշել է, որ այդ երթուղիներով մատակարարումների արագությունը թույլ կտա ավելացնել բեռնափոխադրումների հոսքը:Այդ նպատակով Ղազախստանը փորձնական ռեժիմով գործարկել է «Smart Cargo» համակարգը, որտեղ բիզնեսը կկարողանա լրացնել ապրանքների տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր էլեկտրոնային փաստաթղթերը մեկ պատուհանի սկզբունքով: Տրանսպորտային ոլորտում Ղազախստանն արդեն սկսել է թվային փաստաթղթերի փոխանակումը հարևան երկրների հետ։Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ միության երկրների միասնական ՀՆԱ-ն 2021-2025 թվականներին աճել է 16,6 %-ով։Հիշեցնենք` Աստանայում այսօր ընթանում է ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են միության երկրների՝ Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի ղեկավարները, ինչպես նաև ԵՏՀ ղեկավար Բակիտժան Սագինտաևը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:ՌԴ ԱԳՆ–ն զարմացած է. ՀՀ–ն հրաժարվել է հավատարմագրել մի շարք դիտորդներիՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի պատրվակով չի մասնակցում ԵԱՏՄ գագաթնաժողովին:Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա մասնակցության թեման և միությունից հանրապետության դուրս գալու հնարավոր հետևանքների հետ կապված քննարկումը անխուսափելիորեն կլինի ԵԱՏՄ երկրների առաջնորդների ուշադրության կենտրոնում:
ղազախստան
աստանա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102764559_207:0:1332:844_1920x0_80_0_0_9fa5f37d11adba68df1a2d5c41d060d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կասիմ-ժոմարտ տոկաև, եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը երևանում, ղազախստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), աստանա, հնա (համախառը ներքին արդյունք)
կասիմ-ժոմարտ տոկաև, եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը երևանում, ղազախստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), աստանա, հնա (համախառը ներքին արդյունք)
ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2026 թվականին կգերազանցի 100 մլրդ դոլարը. Տոկաև
14:39 29.05.2026 (Թարմացված է: 14:42 29.05.2026) Միության երկրների միասնական ՀՆԱ–ի տվյալներով` 2026-2027 թվականներին կանխատեսվում է 2,5 % աճ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը, ըստ կանխատեսումների, 2026 թվականին կաճի 6%-ով և կգերազանցի 100 մլրդ դոլարը։ Այս մասին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նրա խոսքով՝ միության երկրների ընդհանուր ՀՆԱ-ի տվյալներով` 2026-2027 թվականներին կանխատեսվում է 2,5 % աճ։
Ղազախստանի նախագահը կարևորել է արհեստական բանականության պատասխանատու օգտագործման մասին համատեղ հայտարարությունը՝ այդ ճյուղի զարգացմանը և տնտեսության թվայնացմանը հարմարվելու համար: Նա հիշեցրել է, որ աշխարհում ԱԲ ոլորտում ներդրումներն արդեն գերազանցել են 1 տրլն դոլարը։
Տոկաևի խոսքով` թվայնացումը կարևոր է հատկապես լոգիստիկայի ոլորտում։ Մասնավորապես, եվրասիական տրանսպորտային կառուցվածքն ավելի քան 50 հազար կմ ընդհանուր երկարությամբ երթուղիների ցանց է: Նա նշել է, որ այդ երթուղիներով մատակարարումների արագությունը թույլ կտա ավելացնել բեռնափոխադրումների հոսքը:
Այդ նպատակով Ղազախստանը փորձնական ռեժիմով գործարկել է «Smart Cargo» համակարգը, որտեղ բիզնեսը կկարողանա լրացնել ապրանքների տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր էլեկտրոնային փաստաթղթերը մեկ պատուհանի սկզբունքով: Տրանսպորտային ոլորտում Ղազախստանն արդեն սկսել է թվային փաստաթղթերի փոխանակումը հարևան երկրների հետ։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ միության երկրների միասնական ՀՆԱ-ն 2021-2025 թվականներին աճել է 16,6 %-ով։
Հիշեցնենք` Աստանայում այսօր ընթանում է ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են միության երկրների՝ Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի ղեկավարները, ինչպես նաև ԵՏՀ ղեկավար Բակիտժան Սագինտաևը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի պատրվակով չի մասնակցում ԵԱՏՄ գագաթնաժողովին:
Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա մասնակցության թեման և միությունից հանրապետության դուրս գալու հնարավոր հետևանքների հետ կապված քննարկումը անխուսափելիորեն կլինի ԵԱՏՄ երկրների առաջնորդների ուշադրության կենտրոնում: