00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
14 ր
Ուղիղ եթեր
10:14
32 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
15 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ ԱԳՆ–ն զարմացած է. ՀՀ–ն հրաժարվել է հավատարմագրել մի շարք դիտորդների

Բաժանորդագրվել
Մոսկվան սպասում է պարզաբանման, բայց պաշտոնական պատասխան դեռ չի ստացել:
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանը ոչ պաշտոնապես տեղեկացրել է, որ ցանկալի չէ ՌԴ մի շարք քաղաքացիների ընդգրկումը ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում: Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որ հայկական կողմը մերժել է ՌԴ պատվիրակության հավատարմագրումը։
Նա նշեց` ԱՊՀ դիտորդական առաքելությունը ձևավորվում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում աշխատելու համար ստացված դիմումի հիման վրա:
«Հաշվի առնելով մեր հարաբերությունների բնույթն ու առաջիկա ընտրությունների կարևորությունը՝ մենք դրական արձագանքեցինք համապատասխան դիմումին և ակտիվորեն ձեռնամուխ եղանք նախապատրաստական աշխատանքներին», - նշեց Զախարովան:
Նա հավելեց` ՌԴ դիտորդների ցուցակները սահմանված կարգով ուղարկվել են հայկական կողմին, որպեսզի հավատարմագրում անցնեն։
«Ցավոք, հայ գործընկերները ոչ պաշտոնապես տեղեկացրել են առաքելության կազմում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկվելու անցանկալիության մասին», - նշեց Զախարովան։
Ռուսական կողմի տվյալներով՝ խոսքը Պետդումայի 3 պատգամավորի մասին է, այդ թվում՝ Կարաչայ-Չերքեզական Հանրապետության ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի: Մոսկվան Երևանից պարզաբանումներ է խնդրել նման որոշման պատճառների վերաբերյալ, սակայն պաշտոնական պատասխան դեռ չի ստացել:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ խոսքը որևէ «սև ցուցակում» գտնվող անձանց մասին չէ։
«Նրանք երբեք Հայաստան այցելելու խնդիր չեն ունեցել։ Մի քանիսին անձամբ եմ ճանաչում, հրաշալի մասնագետներ են, սիրում և հարգում են Հայաստանը։ Ես չէի կարող պատկերացնել, որ Ռուսաստանի այդ քաղաքացիներն այնպիսի բան են արել պաշտոնական Երևանի նկատմամբ, որ արգելում են նրանց մուտքը։ Կարող եմ միայն ենթադրել, որ նրանք գտնվում են ԵՄ-ի «սանիտարական ցուցակներում», և դա ասես պաշտոնական Երևանի կողմից ԵՄ-ի ավագ ընկերներին հաճոյանալու ձև է», - ասաց Զախարովան։
Նա նշեց` Հայաստանի կողմից խորհրդարանական ընտրություններին ՌԴ մի շարք դիտորդների հավատարմագրումը մերժելը խորը ափսոսանք և թյուրըմբռնում է առաջացնում, Մոսկվան դա հաշվի կառնի Երևանի հետ հարաբերություններում:
ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Մայիսի 8–ին մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Սկզբում ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն, սակայն մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, որը քվեաթերթիկում 13-րդ համարն էր։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրությունների ժամանակ 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0