https://arm.sputniknews.ru/20260529/skzbunqajin-harc-e-aph-glkhavvor-qartughary-eatmi-ev-emi-harcvov-hajastani-vorvoshman-masin-102763418.html
Սկզբունքային հարց է. ԱՊՀ գլխավոր քարտուղարը՝ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի հարցով Հայաստանի որոշման մասին
Սկզբունքային հարց է. ԱՊՀ գլխավոր քարտուղարը՝ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի հարցով Հայաստանի որոշման մասին
Sputnik Արմենիա
ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանում նույնպես գիտակցում են Եվրասիական տնտեսական միության նշանակությունը: 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T13:38+0400
2026-05-29T13:38+0400
2026-05-29T13:58+0400
սերգեյ լեբեդև
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101089308_0:129:3103:1874_1920x0_80_0_0_70f85e1642a2be0a809eea64b1bce807.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանի մտադրությունների հարցը սկզբունքային է։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայությանն ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։Լեբեդևի խոսքով՝ Հայաստանում ևս գիտակցում են Եվրասիական տնտեսական միության կարևորությունը, դրա համար էլ հիմա ԵԱՏՄ–ում են։«Ե՛վ Փաշինյանը, և՛ շատ այլ գործիչներ հայտարարել են, որ չեն պատրաստվում խզել հարաբերություննները ԵԱՏՄ–ի հետ։ Ուրեմն, համագործակցությունը շարունակվելու է։ Իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ին, դա դեռ կտեսնենք», - հավելել է նա։ԱՊՀ–ն ամրապնդում է կապերը ԵԱՏՄ–ի հետ. Լուկաշևիչը՝ մեծ գործընկերության հեռանկարների մասինՍերգեյ Լեբեդևը նաև նշել է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն Աստանայում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ադեկվատ մարդ է:Նշենք, որ Աստանայում այսօր ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը: Դրանից հետո ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունները կհավաքվեն ընդլայնված ձևաչափով։Գագաթնաժողովին մասնակցում են միության երկրների՝ Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի ղեկավարները, ինչպես նաև ԵՏՀ ղեկավար Բակիտժան Սագինտաևը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:ՌԴ ԱԳՆ–ն զարմացած է. ՀՀ–ն հրաժարվել է հավատարմագրել մի շարք դիտորդներիՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի պատրվակով չի մասնակցում ԵԱՏՄ գագաթնաժողովին:Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա մասնակցության թեման և միությունից հանրապետության դուրս գալու հնարավոր հետևանքների հետ կապված քննարկումը անխուսափելիորեն կլինի ԵԱՏՄ երկրների առաջնորդների ուշադրության կենտրոնում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101089308_204:0:2935:2048_1920x0_80_0_0_0a232a2874b5acc1caa3fb473c465fe4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լեբեդև, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
սերգեյ լեբեդև, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Սկզբունքային հարց է. ԱՊՀ գլխավոր քարտուղարը՝ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի հարցով Հայաստանի որոշման մասին
13:38 29.05.2026 (Թարմացված է: 13:58 29.05.2026) ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանում նույնպես գիտակցում են Եվրասիական տնտեսական միության նշանակությունը:
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանի մտադրությունների հարցը սկզբունքային է։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայությանն ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Իմ կարծիքով` տվյալ հարցը բարեկամաբար կքննարկվի։ Մյուս կողմից էլ սկզբունքորեն հարց է դրված` դուք ընտրում եք կա՛մ ԵԱՏՄ-ն, կա՛մ ԵՄ-ն։ ԵՄ-ն չափազանց երկար պատմություն է՝ շատ երկրներ ցանկանում են մտնել ԵՄ, որին միանալու գործընթացը տարիներով ձգվում է։ Իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է, որից հիմա հրաժարվել չի կարելի։ Դրանից շատ բան է կախված», - ասել է նա։
Լեբեդևի խոսքով՝ Հայաստանում ևս գիտակցում են Եվրասիական տնտեսական միության կարևորությունը, դրա համար էլ հիմա ԵԱՏՄ–ում են։
«Ե՛վ Փաշինյանը, և՛ շատ այլ գործիչներ հայտարարել են, որ չեն պատրաստվում խզել հարաբերություննները ԵԱՏՄ–ի հետ։ Ուրեմն, համագործակցությունը շարունակվելու է։ Իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ին, դա դեռ կտեսնենք», - հավելել է նա։
Սերգեյ Լեբեդևը նաև նշել է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն Աստանայում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ադեկվատ մարդ է:
«Այստեղ ներկա է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ադեկվատ մարդ, փաստաթղթեր ստորագրելու լիազորություն ունեցող, դրա համար էլ, ինչքան գիտեմ, առարկայական քննարկում է ընթանում։ Իհարկե, այնտեղ քննարկվում են ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի թեմաները, բայց դա արդեն հայտնի կլինի նեղ ձևաչափով նիստի արդյունքներից», - նշել է նա։
Նշենք, որ Աստանայում այսօր ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը: Դրանից հետո ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունները կհավաքվեն ընդլայնված ձևաչափով։
Գագաթնաժողովին մասնակցում են միության երկրների՝ Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի ղեկավարները, ինչպես նաև ԵՏՀ ղեկավար Բակիտժան Սագինտաևը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի պատրվակով չի մասնակցում ԵԱՏՄ գագաթնաժողովին:
Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա մասնակցության թեման և միությունից հանրապետության դուրս գալու հնարավոր հետևանքների հետ կապված քննարկումը անխուսափելիորեն կլինի ԵԱՏՄ երկրների առաջնորդների ուշադրության կենտրոնում: