https://arm.sputniknews.ru/20260529/petq-che-arit-tal-mtatselu-te-urish-tegh-eatmic-lav-e-lukashenkvon-arajark-e-arel-102773592.html
Պետք չէ առիթ տալ մտածելու, թե ուրիշ տեղ ԵԱՏՄ–ից լավ է․ Լուկաշենկոն առաջարկ է արել
Պետք չէ առիթ տալ մտածելու, թե ուրիշ տեղ ԵԱՏՄ–ից լավ է․ Լուկաշենկոն առաջարկ է արել
Sputnik Արմենիա
Լուկաշենկոն հայտարարել է, որ համատեղ արտադրություններ ստեղծելու փոխարեն միության անդամ երկրները մրցակցում են և փակում իրենց շուկաները միմյանց համար։ Պետք է... 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T15:35+0400
2026-05-29T15:35+0400
2026-05-29T15:54+0400
տեսանյութեր
տեսանյութ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ալեքսանդր լուկաշենկո
բելառուս
ռուսաստան
աստանա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102766641_0:0:1920:1080_1920x0_80_0_0_df067ec68f116fb46cfbf422eeb44f62.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին պետք չէ առիթ տալ մտածելու, որ իրենց համար ուրիշ տեղ ավելի լավ կլինի, քան միությունում։ Այս մասին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ՀՀ–ն հետագայում ևս կշարունակի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում. Մհեր ԳրիգորյանՆա նշել է, որ ԵԱՏՄ երկրները սկսել են արհեստական բանականության (ԱԲ) օգտագործման ընդհանուր մոտեցումներ մշակել, ինչը շատ լավ է, բայց մինչ օրս լուծված չեն օրվա հարցերը` կարգավորված չէ ընդհանուր ֆինանսական շուկան, գործում են առևտրային արգելքներ, այդ թվում` պետգնումների մասով։Բելառուսի նախագահն առաջարկել է ստեղծել բարձր որակավորում ունեցող մասնագետների լրացուցիչ մարմին, որոնք կօգտագործեն հանձնաժողովի գիտելիքները նոր գաղափարների իրականացումն արագացնելու համար։ Նա համոզված է, որ միությունում ստուգումներն անհրաժեշտություն են, ու պետք է հրաժարվել նրանից, ինչը խանգարում է աշխատանքին։ Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ ինչ–որ մեկն ավելի շատ պետք է զիջի իր շահերը, ինչ–որ մեկը` ավելի քիչ, բայց միությունը պետք է գրավիչ լինի։Լուկաշենկոն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել անցած 5 տարվա ընթացքում ԵԱՏՄ–ում տնտեսության ոլորտի արդյունքները։Նրա խոսքով` միության անդամ պետությունների ՀՆԱ-ն աճել է 16,6 տոկոսով, ծառայությունների ոլորտի արտահանումն աճել է 2,6 անգամ: Ապրանքների փոխադարձ առևտուրն աճել է մինչև ռեկորդային՝ 95 մլրդ դոլար (1,7 անգամ ավելի), ընդ որում` միության արտաքին առևտրաշրջանառության մեջ նրա մասնաբաժինը 15 տոկոսից հասել է 20 տոկոսի:Նա կոչ է արել չդանդաղեցնել ինտեգրումը՝ ընդգծելով, որ միջազգային լարվածությանն ու ճգնաժամերին զուգահեռ միության հիմնական նպատակները պետք է անփոփոխ մնան։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
բելառուս
աստանա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102766641_304:0:1744:1080_1920x0_80_0_0_c962f80013e118a13c0aa23c70a56c74.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, ռուսաստան, աստանա
տեսանյութեր, տեսանյութ, видео, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, ռուսաստան, աստանա
Պետք չէ առիթ տալ մտածելու, թե ուրիշ տեղ ԵԱՏՄ–ից լավ է․ Լուկաշենկոն առաջարկ է արել
15:35 29.05.2026 (Թարմացված է: 15:54 29.05.2026) Լուկաշենկոն հայտարարել է, որ համատեղ արտադրություններ ստեղծելու փոխարեն միության անդամ երկրները մրցակցում են և փակում իրենց շուկաները միմյանց համար։ Պետք է հրաժարվել նման պրակտիկայից։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին պետք չէ առիթ տալ մտածելու, որ իրենց համար ուրիշ տեղ ավելի լավ կլինի, քան միությունում։ Այս մասին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրները սկսել են արհեստական բանականության (ԱԲ) օգտագործման ընդհանուր մոտեցումներ մշակել, ինչը շատ լավ է, բայց մինչ օրս լուծված չեն օրվա հարցերը` կարգավորված չէ ընդհանուր ֆինանսական շուկան, գործում են առևտրային արգելքներ, այդ թվում` պետգնումների մասով։
«Չեմ հանդիմանում, բայց համառորեն կոչ եմ անում. քանի որ 12 տարի առաջ համաձայնել ենք գնալ խորը տնտեսական ինտեգրման ճանապարհով, բոլոր նպատակները պետք է ժամանակին և ամբողջ ծավալով կյանքի կոչել»,– հայտարարել է Բելառուսի նախագահը:
Բելառուսի նախագահն առաջարկել է ստեղծել բարձր որակավորում ունեցող մասնագետների լրացուցիչ մարմին, որոնք կօգտագործեն հանձնաժողովի գիտելիքները նոր գաղափարների իրականացումն արագացնելու համար։ Նա համոզված է, որ միությունում ստուգումներն անհրաժեշտություն են, ու պետք է հրաժարվել նրանից, ինչը խանգարում է աշխատանքին։ Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ ինչ–որ մեկն ավելի շատ պետք է զիջի իր շահերը, ինչ–որ մեկը` ավելի քիչ, բայց միությունը պետք է գրավիչ լինի։
«ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները պետք է հասկանան, թե այնտեղից ինչ են ստանում, որպեսզի չմտածեն, թե ինչ–որ տեղ ավելի լավ կլինի, քան մեզ մոտ»,– ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել անցած 5 տարվա ընթացքում ԵԱՏՄ–ում տնտեսության ոլորտի արդյունքները։
Նրա խոսքով` միության անդամ պետությունների ՀՆԱ-ն աճել է 16,6 տոկոսով, ծառայությունների ոլորտի արտահանումն աճել է 2,6 անգամ: Ապրանքների փոխադարձ առևտուրն աճել է մինչև ռեկորդային՝ 95 մլրդ դոլար (1,7 անգամ ավելի), ընդ որում` միության արտաքին առևտրաշրջանառության մեջ նրա մասնաբաժինը 15 տոկոսից հասել է 20 տոկոսի:
Նա կոչ է արել չդանդաղեցնել ինտեգրումը՝ ընդգծելով, որ միջազգային լարվածությանն ու ճգնաժամերին զուգահեռ միության հիմնական նպատակները պետք է անփոփոխ մնան։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը
որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար: