Երևանում մեկնարկած զորահանդեսին մասնակցում են նաև կին զինծառայողները
11:00 28.05.2026 (Թարմացված է: 11:43 28.05.2026)
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարը հերթով մոտեցավ բոլոր զորամիավորումներին և ողջունեց նրանց, շնորհավորեց տոնի առթիվ` ասելով, «Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Երևանի Հանրապետության հրապարակում Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զուրահանդեսին կանոնավոր շարքերով անցան նաև ՀՀ ԶՈւ կին զինծառայողները։
Կանանց գումարտակը գլխավորում է փոխգնդապետ Սոֆյա Անանյանը։
Կանայք ՀՀ ԶՈւ–ում պարտադիր ժամկետային ծառայության են անցնում կամավոր հիմունքներով` 6 ամիս ժամկետով։ Նրանք կարող են ծառայությունը շարունակել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։

Զորահանդեսին շուրջ 7 երկրների ռազմական տեխնիկա է ներկայացված․ Նիկոլ Փաշինյան
Մինչ այդ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցավ ՀՀ ԶՈւ զորամիավորների մոտով և ողջունեց նրանց։
Զորհանդեսի հրամանատար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը նրան զեկուցեց.

«Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին մասնակից զորքերը շարված են»։
Պապիկյանը հերթով մոտեցավ բոլոր զորամիավորումներին և ողջունեց նրանց, շնորհավորեց տոնի առթիվ` ասելով, «Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։
Շնորհավորական ուղերձից հետո Պապիկյանի մեքենան մոտեցավ գլխավոր տրիբունային։
Ի դեպ, ՀՀ զինված ուժերը զորահանդեսին ներկայանում են մարտական նոր դրոշներով։ Հանրապետության հրապարակում ՀՀ ԶՈւ զորամիավորումներն անցնում են մարտական նոր դրոշի, ՀՀ հայոց բանակի պահապան Աշոտ երկաթի սուրբ խաչի ներքո։

Ինչի՞ համար է բանակը պետք Հայաստանին. Փաշինյանի խոսքը զորահանդեսի ժամանակ
Դրոշակակիրների խումբը գլխավորում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ–մայոր Արթուր Երոյանը։

Հիշեցնենք` 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը: Ցավոք, Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով: