https://arm.sputniknews.ru/20260528/hh-banakn-ajsor-voch-te-paterazmi-ajl-khaghaghutjan-gvortsvon-e-pashinjan-102699372.html
Ինչի՞ համար է բանակը պետք Հայաստանին. Փաշինյանի խոսքը զորահանդեսի ժամանակ
Ինչի՞ համար է բանակը պետք Հայաստանին. Փաշինյանի խոսքը զորահանդեսի ժամանակ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` բանակի միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, և մեր բանակը չպետք է մեր տարածքից դուրս կիրառվի`... 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T10:42+0400
2026-05-28T10:42+0400
2026-05-28T11:44+0400
նիկոլ փաշինյան
զորահանդես
հանրապետության հրապարակ
1–ին հանրապետության օր
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102698988_0:0:1600:901_1920x0_80_0_0_667f2e898727ffca5ec36e44f2878914.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ ՀՀ բանակն այսօր ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է։ Այս մասին այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զորահանդի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Բոլորովին նոր, պատմական պայմաններում ենք նշում այսօրվա տոնը` խաղաղություն է հաստատված։ Դա այն է, ինչ Առաջին հանրապետությանը չհերիքեց` պահպանելու և զարգացնելու անկախությունը։ Խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի երեք երկրները 1918 թվականին միաժամանակ անկախություն հռչակելով` 1920 թվականին իրար հետևից կորցրին այդ անկախությունը»,– հայտարարեց նա։Երևանում մեկնարկեց Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսըԸստ Փաշինյանի` ՀՀ Առաջին Հանրապետության պատմական հիշողությունները կարևոր դեր են ունեցել խաղաղության հաստատման հարցում. այսօր մենք հաղթահարում ենք Առաջին հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բադույթը և որդեգրում պետության հարատևության օրակարգ` առաջնորդվելով այն գաղափարով, որ ՀՀ–ն պետք է գոյություն ունենա հավիտյան։Վարչապետի խոսքով` բանակի միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, և մեր բանակը չպետք է մեր տարածքից դուրս կիրառվի` բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունը։ Ըստ նրա` 2022 թվականից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում կա՛մ փակ, կա՛մ դժվար հասանելի էին ՀՀ–ի համար. միջազգային գործընկերները հրաժարավում էին մեզ զենք մատակարարել այն համոզմամբ, թե մենք այդ զենքը կիրառելու ենք մեր` միջազգայնորեն ճանաչված տարածքների դուրս։«Եվ միայն 2022 թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, սպառազինությունների միջազգային շուկան բացվեց ՀՀ–ի համար»,– վստահեցրեց նա։Զորահանդեսին շուրջ 7 երկրների ռազմական տեխնիկա է ներկայացված․ Նիկոլ ՓաշինյանՆշենք, որ Երևանում ընթացող ռազմական շքերթի ժամանակ 1 րոպե լռությամբ և հրետանային համազարկով հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի նահատակների հիշատակին։ Այնուհետև հնչեց ՀՀ օրհներգը։Հիշեցնենք` 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը: Ցավոք, Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով:
հանրապետության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102698988_105:0:1526:1066_1920x0_80_0_0_30d32f9d35a41dd7dbfa41dc7ce63590.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, видео, զորահանդես, հանրապետության հրապարակ, 1–ին հանրապետության օր, հայաստան
նիկոլ փաշինյան, видео, զորահանդես, հանրապետության հրապարակ, 1–ին հանրապետության օր, հայաստան
Ինչի՞ համար է բանակը պետք Հայաստանին. Փաշինյանի խոսքը զորահանդեսի ժամանակ
10:42 28.05.2026 (Թարմացված է: 11:44 28.05.2026) ՀՀ վարչապետի խոսքով` բանակի միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, և մեր բանակը չպետք է մեր տարածքից դուրս կիրառվի` բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ ՀՀ բանակն այսօր ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է։ Այս մասին այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զորահանդի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլորովին նոր, պատմական պայմաններում ենք նշում այսօրվա տոնը` խաղաղություն է հաստատված։ Դա այն է, ինչ Առաջին հանրապետությանը չհերիքեց` պահպանելու և զարգացնելու անկախությունը։ Խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի երեք երկրները 1918 թվականին միաժամանակ անկախություն հռչակելով` 1920 թվականին իրար հետևից կորցրին այդ անկախությունը»,– հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի` ՀՀ Առաջին Հանրապետության պատմական հիշողությունները կարևոր դեր են ունեցել խաղաղության հաստատման հարցում. այսօր մենք հաղթահարում ենք Առաջին հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բադույթը և որդեգրում պետության հարատևության օրակարգ` առաջնորդվելով այն գաղափարով, որ ՀՀ–ն պետք է գոյություն ունենա հավիտյան։
«Բոլոր իրավիճակներում պետք է կենտրոնացած մնանք պետության շահի վրա։ Այս ամենի համար կարևոր դեր ունի կրթությունը, որը մենք հռչակել ենք որպես ռազմավարությունների ռազմավարությունը։ Խաղաղության պայմաններում բանակը կարևորագույն ինստիտուտ է, և այսօր ՀՀ բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, քանի որ պաշպանունակ և ուժեղ բանակ չունեցող երկիրը կյարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար»,– կարծում է Փաշինյանը` ավելացնելով, որ Հայոց բանակն ունի նոր սպառազինություն ու նոր գաղափարաբանություն։
Վարչապետի խոսքով` բանակի միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, և մեր բանակը չպետք է մեր տարածքից դուրս կիրառվի` բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունը։
Ըստ նրա` 2022 թվականից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում կա՛մ փակ, կա՛մ դժվար հասանելի էին ՀՀ–ի համար. միջազգային գործընկերները հրաժարավում էին մեզ զենք մատակարարել այն համոզմամբ, թե մենք այդ զենքը կիրառելու ենք մեր` միջազգայնորեն ճանաչված տարածքների դուրս։
«Եվ միայն 2022 թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, սպառազինությունների միջազգային շուկան բացվեց ՀՀ–ի համար»,– վստահեցրեց նա։
Նշենք, որ Երևանում ընթացող ռազմական շքերթի ժամանակ 1 րոպե լռությամբ և հրետանային համազարկով հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի նահատակների հիշատակին։ Այնուհետև հնչեց ՀՀ օրհներգը։
Հիշեցնենք` 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը: Ցավոք, Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով: