Զորահանդեսին 7 երկրների ռազմական տեխնիկա է ներկայացված․ Նիկոլ Փաշինյան
10:42 28.05.2026 (Թարմացված է: 12:55 28.05.2026)

Նիկոլ Փաշինյանը զորահանդեսին
Բաժանորդագրվել
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ բանակն այսօր ներկայանում է նոր սպառազինությամբ և տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ և նոր մարտունակությամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության ռազմատեխնիկական համագործակցության նոր աշխարհագրությունը իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։ Այսօր Հանրապետության հրապարակում զորահանդեսի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միայն 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, միայն այդ համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց ՀՀ-ի համար։ Այսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա»,- հայտարարեց Փաշինյանը։
Հավելեց, որ զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց, ըստ Փաշինյանի, վստահ քայլերն է անում։
Նա հայտարարեց, որ ՀՀ-ն սերտել է բանակի պատմության դասերը, և այսօր տեսնելու եք այդ ամենի առարկայական արդյունքը։ Փաշինյանի խոսքով` այսօր ՀՀ բանակը ներկայանում է նոր սպառազինությամբ և տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ և նոր մարտունակությամբ։
Նա հայտարարեց, որ ՀՀ-ն սերտել է բանակի պատմության դասերը, և այսօր տեսնելու եք այդ ամենի առարկայական արդյունքը։ Փաշինյանի խոսքով` այսօր ՀՀ բանակը ներկայանում է նոր սպառազինությամբ և տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ և նոր մարտունակությամբ։
Հիշեցնում են, որ 1918 թվականի մայիսի 28-ին ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովուրդը մահվան դատավճիռը փոխարինեց պետականության ստեղծմամբ։ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում ապացուցվեց՝ աշխարհում չկա այնպիսի զենք, որն ի զորու լինի հաղթել սեփական հողում ապրելու կամքին։
1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը: Ցավոք, Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով: