00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դոնորներն անգամ 1 դոլար չեն հատկացրել Խաղաղության խորհրդի հիմնադրամին. ԶԼՄ

© AP Photo / Mark SchiefelbeinԽաղաղության խորհրդի նիստ
Խաղաղության խորհրդի նիստ - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2026
Բաժանորդագրվել
Կազմակերպությունը իրավական և քաղաքական անորոշության մեջ է, ինչը արգելակել է Գազայի վերականգնման նախագծերը։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Գազայի հարցով Խաղաղության խորհրդի հիմնադրամը կազմակերպության կանոնադրության ստորագրման պահից ի վեր անգամ 1 դոլար չի ստացել դոնորներից։ Այս մասին հայտնում է «Financial Times»–ը` հղում անելով աղբյուրներին։։
Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ «Խաղաղության խորհրդի» մի շարք անդամներ 7 մլրդ դոլար կհատկացնեն Գազային օգնելու համար։
«Անգամ մեկ դոլար անգամ չի ստացել (հիմնադրամը. խմբ.)», – ասել է թերթի աղբյուրը։
Պարբերականի տվյալներով` «Խաղաղության խորհրդի» հիմնադրամը դատարկ է, կազմակերպությունը իրավական և քաղաքական անորոշության մեջ է, ինչը արգելակել է Գազայի վերականգնման նախագծերը։
Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը: Խաղաղության խորհուրդը հիմնադրվեց հունվարի 22-ին Դավոսում։ Կանոնադրության ստորագրման արարողությանը մասնակցեցին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե Ադրբեջանը և ևս 8 երկիր ավելի քան 7 միլիարդ դոլար են փոխանցել նախագծի իրականացման համար։ Սակայն Բաքուն պաշտոնական արարողությունից կարճ ժամանակ անց հայտնեց, որ հրաժարվել է մասնակցել ֆինասավորմանը։
Լրահոս
0