https://arm.sputniknews.ru/20260219/baqun-hrazharvel-e-masnakcel-trampi-hajtararats-khaghaghutjan-khvorhrdi-finansavvormany-99020346.html
Բաքուն հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդի ֆինանսավորմանը
Բաքուն հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդի ֆինանսավորմանը
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը հայտարարել է` 9 երկրներ, այդ թվում` Ադրբեջանը, համաձայնել են 7 մլրդ դոլար ներդրում անել Գազայի հատվածին օգնելու համար: 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T23:28+0400
2026-02-19T23:28+0400
2026-02-19T23:40+0400
ամն
ադրբեջան
խաղաղության խորհուրդ
դոնալդ թրամփ
հիքմեթ հաջիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/99005399_0:0:3072:1728_1920x0_80_0_0_ba75d138833829f0437d5a9024419fd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Բաքուն հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդի ֆինանսավորմանը, թեև ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանն ու ևս 8 երկրներ ավելի քան 7 մլրդ դոլար են ներդրել:Կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերքել է Թրամփի հայտարարությունը` հայտարարելով, որ հնարավոր է` Ադրբեջանը ապագայում դիտարկի իր մասնակցությունը Գազայի ներդրումային նախագծերին։Ի դեպ, ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Վաշինգտոնն իր հերթին 10 մլրդ դոլար կներդնի Խաղաղության խորհրդում, ՄԱԿ-ը կհատկացնի 2 մլրդ դոլար, իսկ ՖԻՖԱ-ն 75 մլն դոլար կուղղի տարածաշրջանի ֆուտբոլային նախագծերին:Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը:Այսօր Վաշինգտոնում կազմակերպվել է Խաղաղության խորհրդի առաջին նիստը։Թրամփը Փաշինյանին և Ալիևին խնդրել է ոտքի կանգնել «Խաղաղության խորհրդի» նիստի ժամանակ
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/99005399_341:0:3072:2048_1920x0_80_0_0_82910cdfc2c343a18e4477e4b1e84058.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ադրբեջան, խաղաղության խորհուրդ, դոնալդ թրամփ, հիքմեթ հաջիև
ամն, ադրբեջան, խաղաղության խորհուրդ, դոնալդ թրամփ, հիքմեթ հաջիև
Բաքուն հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդի ֆինանսավորմանը
23:28 19.02.2026 (Թարմացված է: 23:40 19.02.2026) ԱՄՆ նախագահը հայտարարել է` 9 երկրներ, այդ թվում` Ադրբեջանը, համաձայնել են 7 մլրդ դոլար ներդրում անել Գազայի հատվածին օգնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Բաքուն հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդի ֆինանսավորմանը, թեև ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանն ու ևս 8 երկրներ ավելի քան 7 մլրդ դոլար են ներդրել:
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ–ն, Մարոկկոն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը և Քուվեյթը համատեղ ավելի քան 7 մլրդ դոլար են ներդրել Գազայի օգնության ծրագրում», - ասել է Թրամփը Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ։
Կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերքել է Թրամփի հայտարարությունը` հայտարարելով, որ հնարավոր է` Ադրբեջանը ապագայում դիտարկի իր մասնակցությունը Գազայի ներդրումային նախագծերին։
«Մենք ուզում ենք հստակություն մտցնել մի հարցում` Ադրբեջանը չի մասնակցում 7 մլրդ դոլարանոց նախագծին, որի մասին հայտարարվել է այսօրվա նիստի ժամանակ»,– գրել է Հաջիևը X սոցցանցում:
Ի դեպ, ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Վաշինգտոնն իր հերթին 10 մլրդ դոլար կներդնի Խաղաղության խորհրդում, ՄԱԿ-ը կհատկացնի 2 մլրդ դոլար, իսկ ՖԻՖԱ-ն 75 մլն դոլար կուղղի տարածաշրջանի ֆուտբոլային նախագծերին:
Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար
Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝
Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը:
Այսօր Վաշինգտոնում կազմակերպվել է Խաղաղության խորհրդի առաջին նիստը։