https://arm.sputniknews.ru/20260120/trampy-pashinjanin-arajarkel-e-linel-gazaji-harcvov-khaghaghutjan-khvorhrdi-himnadir-andam--97915481.html
Թրամփը Փաշինյանին առաջարկել է լինել Գազայի հարցով Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ
Թրամփը Փաշինյանին առաջարկել է լինել Գազայի հարցով Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը, ըստ նրա մամուլի խոսնակի, այսպիսով վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը։ 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T10:50+0400
2026-01-20T10:50+0400
2026-01-20T11:33+0400
գազայի հատված
դոնալդ թրամփ
նիկոլ փաշինյան
խաղաղություն
հայաստան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92149921_0:0:1600:901_1920x0_80_0_0_cf846c9c3c8ec27989cb2bb01c61963d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինի Գազայի հարցով Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գազայի հարցով Խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին և խոստացել շուտով հրապարակել դրա կազմը։ Նա արդեն Խաղաղության խորհրդին միանալու հրավեր է ուղարկել շուրջ 60 երկրի ղեկավարների, այդ թվում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։Հիշեցնենք` 2025 թվականի նոյեմբերի կեսերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևը, որը աջակցում է Թրամփի՝ Գազայի հատվածում կարգավորման համապարփակ ծրագրին։ ԱՄՆ ծրագիրը Գազայի ժամանակավոր միջազգային կառավարում և Թրամփի նախագահությամբ «Խաղաղության խորհրդի» ստեղծում է առաջարկում։ Բացի այդ, նախատեսում է նաև միջազգային կայունացնող ուժերի մանդատ, որոնք պետք է տեղակայվեն Իսրայելի և Եգիպտոսի հետ համակարգված եղանակով։Նեթանյահուն համաձայնել է Գազայի գործարքի երկրորդ փուլին անցնել. Axios
գազայի հատված
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92149921_139:0:1560:1066_1920x0_80_0_0_2cab8b5434e861557f7b2d483e1349fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, դոնալդ թրամփ, նիկոլ փաշինյան, խաղաղություն, հայաստան, ամն
գազայի հատված, դոնալդ թրամփ, նիկոլ փաշինյան, խաղաղություն, հայաստան, ամն
Թրամփը Փաշինյանին առաջարկել է լինել Գազայի հարցով Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ
10:50 20.01.2026 (Թարմացված է: 11:33 20.01.2026) ՀՀ վարչապետը, ըստ նրա մամուլի խոսնակի, այսպիսով վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինի Գազայի հարցով Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ։ Այդ մասին
«Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գազայի հարցով Խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին և խոստացել շուտով հրապարակել դրա կազմը։ Նա արդեն Խաղաղության խորհրդին միանալու հրավեր է ուղարկել շուրջ 60 երկրի ղեկավարների, այդ թվում`
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,– գրել է Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք` 2025 թվականի նոյեմբերի կեսերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևը, որը աջակցում է Թրամփի՝ Գազայի հատվածում կարգավորման համապարփակ ծրագրին։ ԱՄՆ ծրագիրը Գազայի ժամանակավոր միջազգային կառավարում և Թրամփի նախագահությամբ «Խաղաղության խորհրդի» ստեղծում է առաջարկում։ Բացի այդ, նախատեսում է նաև միջազգային կայունացնող ուժերի մանդատ, որոնք պետք է տեղակայվեն Իսրայելի և Եգիպտոսի հետ համակարգված եղանակով։