00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Աստանայում ՀՀ ճակատագիրը չի որոշվի, այն մնում է ԵԱՏՄ-ում. Պեսկովը` «դժվար օրակարգի» մասին

© Sputnik / Илья ПиталевԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2026
Բաժանորդագրվել
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է, որ որևէ մեկը չի կարող խնդրել Հայաստանին ԵԱՏՄ-ում մնալ, բայց պարզաբանումներ են անհրաժեշտ։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) և աշխատանքային մակարդակով կմասնակցի Աստանայում կայանալիք միավորման գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական տնտեսական գագաթնաժողովը կկայանա մայիսի 28-ին Աստանայում։
«Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում։ Հայաստանը, թեև աշխատանքային մակարդակով, այնուամենայնիվ կմասնակցի գագաթնաժողովին։ Երկրի ողջ բարձրագույն ղեկավարությունը զբաղված է նախընտրական քարոզարշավով, և դա հասկանալի է»,– լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ այս գագաթնաժողովը չի որոշի Հայաստանի ճակատագիրը, սակայն ԵԱՏՄ նիստերի օրակարգը բարդ կլինի Երևանի հետ կապված իրավիճակի պատճառով։
«ԵԱՏՄ տնտեսական կոնգրես կլինի, իսկ վաղը՝ բուն բանակցությունները։ Օրակարգը հեշտ չէ։ Ինտեգրացիոն թեմայից բացի, գիտեք, որ Հայաստանի հետ կապված բարդ իրավիճակ կա», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Հայաստանը այլ միավորման հետ ինտեգրացիայի ուղի է բռնում։ Սրանք միմյանց բացառող գործընթացներ են։ Հայաստանում ընդունված օրենքը պարտավորեցնում է կողմնորոշվել եվրոպական ինտեգրմամբ։
ՌԴ–ն ՀՀ–ին տեղեկացրել է ԵՄ անդամակցության հետևանքների մասին. Խուդաթյանը նամակ չի ստացել
Ինչպես նշել է Պեսկովը, ոչ ոք չի կարող համոզել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ-ից, բայց պարզաբանումներն անհրաժեշտ են։
«Որևէ մեկը չի կարող համոզել Հայաստանին, հատկապես, որ նրանք արդեն օրենսդրորեն են կողմնորոշվել այդ ուղղությամբ։ Բայց, իհարկե, որոշակի պարզաբանումներ անհրաժեշտ կլինեն», – ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը։
Ինչպես նշել է Պեսկովը, ԵԱՏՄ-ի անդամակցությունից Հայաստանի համար օգուտները երաշխավորված են, արդյոք դրանք կլինեն ԵՄ-ից` պետք է հայերը որոշեն։
«Մենք չէ, որ պետք է դատենք, թե ինչ դիվիդենտներ կարող է բերել Հայաստանին եվրաինտեգրումը, սակայն հենց մենք կարող ենք փաստել այն դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ին անդամակցելուց: Տարեկան մի քանի տոկոսային կետով կայուն զարգացում և ՀՆԱ–ի աճ ԵԱՏՄ-ն ապահովում է: Արդյոք դա կապահովի՞ ԵՄ-ն: Դե, դա, հավանաբար, հայերը պետք է որոշեն, ոչ թե մենք», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը փաստել է, որ թեկնածուների համար ԵՄ անդամակցությունը բոլորովին էլ մոտ չէ։
«ԵՄ անդամակցությունն այնպիսի բան է, որ մի կողմից՝ յուրաքանչյուր երկրի թվում է, թե այն մոտ է։ Բայց Թուրքիայի օրինակով շատ լավ գիտեմ. այդ «գազարը» արդեն տասնամյակներ շարունակ պահում են Թուրքիային առաջ, և այն ոչ մի կերպ չի մոտենում։ Թվում է, թե ահա հիմա... Եվ ոչինչ տեղի չի ունենում», – նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ-ին միանալու Հայաստանի մտադրությունը։
Ուստի, նրա խոսքով, ԵՄ անդամակցությունը շատ երկրների համար «չիրականացված երազանք» է դառնում։
Օվերչուկը բացառել է ԵԱՏՄ գագաթնաժողովում ՀՀ–ի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը
«Թեև միշտ պետք է ինքդ քեզ հարց տաս՝ բայց արդյոք դա երազանք է», – հավելել է նա։
Պեսկովը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շփում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մոտ ապագայում նախատեսված չէ։
«Ոչ, դրանք (շփումները – խմբ.) վերջերս են եղել, ուստի նման ծրագրեր չկան», – ասել է նա։
Վիճակագրության համաձայն՝ ԵԱՏՄ–ից դուրս գալու պարագայում Հայաստանը կկորցնի իր առևտրաշրջանառության մոտ 40%-ը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Հայաստանի ինտեգրումը ԵԱՏՄ-ին նրան բազմաթիվ առավելություններ է տվել, անդամակցության ընթացքում հանրապետության ՀՆԱ-ն կրկնապատկվել է։ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ տասնապատկվել է, իսկ ներմուծումը՝ ավելացել 4,5 անգամ։ Նախորդ տարիների արդյունքներով` միության երկրներին, ու նախևառաջ Ռուսաստանին, բաժին է հասել Հայաստանի ընդհանուր արտահանման 38,5%-ը կամ հանրապետության ընդհանուր արտաքին առևտրի 37,5%-ը։
Լրահոս
0