00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Օվերչուկը բացառել է ԵԱՏՄ գագաթնաժողովում ՀՀ–ի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը

Բաժանորդագրվել
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի հետ կապված նոր իրավիճակ է ստեղծվել, և այն պետք է գնահատվի։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը բացառել է ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական տնտեսական գագաթնաժողովը կկայանա Աստանայում մայիսի 28-ին։
«Խոսքը պայմանագրի փոփոխման մասին չէ։ Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար կոնսենսուս է անհրաժեշտ, և Հայաստանը, ինչպես գիտենք, ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի։ Այնտեղ շատ լավ գիտակցում են ինչպես արտոնությունների ծավալը, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը, ինչը մեծապես հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գոյություն ունեն Հայաստանի համար», – ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նրա խոսքով` դրանք և՛ զրոյական մաքսատուրքերն են, և ներդաշնակեցված ստանդարտները, և՛ ներդաշնակեցված տեխնիկական կանոնակարգումը։
«Այսօր մեր շուկաները բաց են, և ապրանքների ազատ տեղաշարժ է տեղի ունենում Այդ իսկ պատճառով հայերը, իհարկե, շատ լավ հասկանում են արտոնությունները, որոնք նրանց տալիս է ԵԱՏՄ մասնակցությունը, և չեն ցանկանում դուրս գալ։ Նրանց մոտ քաղաքական ուժեր կան, որոնք հայտարարել են, որ իրենց նպատակը Եվրամիության հետ մերձենալն է և այդ միությանն անդամակցելը։ Բոլորը հասկանում են, որ սա համատեղելի չէ, սա նոր իրավիճակ է, և այն պետք է գնահատել», – հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը չի որոշի Հայաստանի ճակատագիրը, բայց օրակարգը հեշտ չի լինի, միության անդամները սպասում են Երևանի պարզաբանումներին։
Վիճակագրության համաձայն՝ ԵԱՏՄ–ից դուրս գալու պարագայում Հայաստանը կկորցնի իր առևտրաշրջանառության մոտ 40%-ը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ԵԱՏՄ ինտեգրումը բազմաթիվ առավելություններ է տվել Հայաստանին, անդամակցության ընթացքում հանրապետության ՀՆԱ-ն կրկնապատկվել է։ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ տասնապատկվել է, իսկ ներմուծումը ավելացել 4,5 անգամ։ Նախորդ տարիների արդյունքներով` միության երկրներին ու նախևառաջ իհարկե Ռուսաստանին բաժին է հասել Հայաստանի ընդհանուր արտահանման 38,5%-ը կամ հանրապետության ընդհանուր արտաքին առևտրի 37,5%-ը։
Լրահոս
0