00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ–ն ՀՀ–ին տեղեկացրել է ԵՄ անդամակցության հետևանքների մասին. Խուդաթյանը նամակ չի ստացել

© Sputnik / пресс-служба МИД РФՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2026
Բաժանորդագրվել
Զախարովայի խոսքով` Հայաստանը զգուշացվել է «Գազի և նավթամթերքի համաձայնագրի կասեցման» հնարավորության մասին։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանին պաշտոնապես տեղեկացրել է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակելու դեպքում կկասեցնի կամ կչեղարկի գազի և նավթամթերքի վերաբերյալ համաձայնագիրը։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ մասին ասել է ՌԻԱ Նովոստիին։
«2026 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հայկական կողմին պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Նամակով տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շարունակման դեպքում ռուսական կողմը միակողմանիորեն կկասեցնի կամ կչեղարկի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը»,- նշել է Զախարովան։
Մինչ Մոսկվայից հնչում են նման կոշտ նախազգուշացումներ, հայաստանյան պատասխանատու գերատեսչությունները հայտարարում են, որ նամակ չեն ստացել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խութադյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերահաստատեց մինչ այս նախարարության տարածած հայտարարությունը։
«ՏԿԵՆ նախարարությունը ոչ մի գրություն չի ստացել»,– շեշտեց Խուդաթյանը։
Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Նշվում էր, որ նամակում ասված է` ՌԴ–ն կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի ԵՄ–ին անդամակցելու գործընթացը:
ՀՀ ՏԿԵՆ–ը այսօր հայտարարեց, որ Հայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ, գրություն չի ստացել։
Լրահոս
0